Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խումբ է ստեղծվել, որը կներկայացնի ԼՂՀ-ն նաև ԵՄ ծրագրերում

Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խումբ է ստեղծվել, որը կներկայացնի ԼՂՀ-ն նաև ԵՄ ծրագրերում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին «Հայաստանի եվրոպական բարեկամներ» (EuFoA) կազմակերպության աջակցությամբ Եվրոպական Խորհրդարանում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի խումբը, որը նպատակ ունի խթանել քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական կառավարման համակարգերը, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածումը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում:

Նմանատիպ խմբեր ձևավորած են Ֆրանսիայի և Լիտվայի խորհրդարանների օրինակով, ԵԽ անդամները հիմնադրում են առաջին միջազգային խումբը, որը անցնում է ազգային սահմանները:

ԵԽ որոշ անդամներ պատրաստակամություն են հայտնել անդամակցել խմբին: Այն պատրաստվում է գլխավորել ԵԺԿ խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը: ԼՂ խումբը նպաստելու է ԵՄ պաշտոնյաների, ՔՀԿ ներկայացուցիչների և ԼՂ բոլոր մակարդակների ներկայացուցիչների, ներառյալ քաղաքացիական հասարակության միջև կապերի հաստատմանը, նաև խթանելու է ճանաչողական այցերի կազմակերպմանը դեպի տարածաշրջան: Ոչ պաշտոնական խումբը հետաքրքված է նաև միջազգային խմբերում և ԵՄ ծրագրերում ԼՂ ներկայացվածության հարցով:

ԵԽ-ն նշել է, որ կարողությունների ամրապնդման կոմպլեմենտար միջոցներով Եվրամիությունը ի զորու է աջակցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը լուծելու Մինսկի խմբի ջանքերին, իսկ խումբը կնպաստի այդ քայլերին:

«Այս խումբը մի օրգան է, որը միավորում է տարածաշրջանի հանդեպ գիտելիք ունեցող և հետաքրքություն ցուցաբերող մարդկանց, որոնք պատրաստ են Ղարաբաղի ժողովրդի տրամադրության տակ լինել», - բացատրում է պարոն Էնգելը: «Մենք ցանկանում ենք մարդկանց իրազեկել տարածաշրջանի չճանաչված հատվածի մասին, որը, ի վերջո, ժողովրդավար հանրապետություն է և ցուցաբերում է համապատասխան վարքագիծ»:

«Սա բնականոն արդյունք է և ինչ-որ չափով ԵՄ իստիտուտների ընդունած պաշտոնական փաստաթղթերի կատարում, որը խրախուսում է ԵՄ պաշտոնյաներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և հանդիպել բոլոր մակարդակների ներկայացուցիչներին», -բացատրում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---