Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ չի կարող իրականացվել. Թույլտվություն չունեն25 հոկտեմբերի 2014 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտ երբևէ չի ստացել: Այս մասին հայտարարել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը: «Թույլտվություն չունեն, չվերթեր չեն կարող իրականացնել»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը: Երկու օր առաջ` հոկտեմբերի 23-ին, Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարել էր, որ «Գրոզնի Ավիա»-ն մտադիր է նոյեմբերի 16-ից Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ կատարել: Ըստ նրա, Ռուսաստանին միանալուց հետո սա կլինի «Սիմֆերոպոլ» օդանավակայանից իրականացվող երկրորդ միջազգային չվերթը: Ի տարբերություն դեպի Ստամբուլ հուլիսից գործող չարտերային չվերթի, Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ տոմս հնարավոր կլիներ ձեռք բերել ամրագրման ցանկացած համակարգով: Ցուրկինի խոսքով, հոկտեմբերի 23-ից նոր ուղղությամբ տոմսերն արդեն վաճառքում են: Ըստ նախարարի, ինքնաթիռները կթռչեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, Սիմֆերոպոլից թռիչքը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 09:00-ին: Թռիչքի տևողությունը 1 ժամ 45 րոպե է: Ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրեցին Ղրիմ թռիչքներն ընթացիկ տարվա մարտին, երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին: Սեպտեմբերի վերջում Ցուրկինը հայտարարել էր, որ Սիմֆերոպոլ-Երևան առաջին չվերթը կգործի հոկտեմբերի 10-ից: Մեկնաբանելով թուրքական ուղղությունից հրաժարվելու մասին լուրերը՝ Ցուրկինն ասել է, որ թռիչքները, հնարավոր է, դադարեցվել են մի քանի օրով՝ պայմանավորված Թուրքիայում ազգային տոների հետ: Այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանից թռիչքներ են իրականացվում դեպի Գռոզնի, Բելգորոդ, Դոնի Ռոստով: Նախկինում Սիմֆերոպոլից Երևան թռիչքներն իրականացնում էր ուկրաինական ՄԱԿ ավիաընկերությունը շաբաթական մեկ անգամ: Ղրմից միջազգային թռիչքները վերսկսվեցին հուլիսի 19-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |