Դավութօղլու. Բարձր պաշտոնում հայի նշանակումը պետք է դիտարկել Թուրքիայի «վերանորոգման գործընթացի» համատեքստում (թարմացված)![]() 28 հոկտեմբերի 2014 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է իր գլխավոր խորհրդականի պաշտոնում պոլսահայ գրող, հրապարակախոս, «Աքշամ» թերթի սյունակագիր Էթյեն Մահչուփյանի նշանակման փաստին: Դավութօղլուն շեշտել է, որ Մահչուփյանին նման պաշտոնի նշանակելն ամենևին կապ չունի նրա հայկական ինքնության, հայ լինելու հետ: «Իսկապես մտավորական մարդ է` օժտված իսկական խղճով»,- ասել է Դավութօղլուն` հավելելով, որ նմանատիպ քայլերը պետք է դիտել երկրի «վերանորոգման գործընթացի» համատեքստում, թուրքական Haber Azim լրատվակնին հղումով գրում է Ermenihaber-ը: Թուրքիայում բնակվող ադրբեջանցիներն արդեն բողոքել ենՄահչուփյանի նշանակման դեմ` նշելով, որ «ի սրտե ցանկանում են, որ հայազգի խորհրդականի նշանակմանը զուգահեռ գլխավոր խորհրդական նշանակվի նաև թուրքաբնակ ադրբեջանցի»: Նրանք անհանգստություն են հայտնել հատկապեսԷթյեն Մահչուփյանի` Խոջալուի դեպքերի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ, գրում է Salam News-ը: Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված Էթյեն Մահչուփյանն առաջին ոչ մահմեդականն է, որ նշանակվել է այս պաշտոնին: Նա ծնվել է 1950-ին Ստամբուլում: Բարձրագույն կրթությունը ստացել է Բողազիչի համալսրարանի քիմիայի ֆակլուտետում: Այնուհետև Անկարայի համալսարանում մասնագիտացել է միջազգային տնտեսագիտության ոլորտում և 1977-1980թթ. դասավանդել նույն համալսարանում: 1980-1996 թվականներին զբաղվել է գործարարությամբ` ղեկավարելով մի շարք մասնավոր կազմակերպություններ: Ավելի վաղ Մահչուփյանը մեկնաբանել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում իր նշանակվելը` ասելով, որ անձամբ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուից է ստացել առաջարկը: Մահչուփյանը հերքել է մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե ինքը ազգային փոքրամասնություններին, հայերին առնչվող հարցերի ուղղությամբ է խորհրդականի գործառույթներ իրականացնելու, քանի որ վարչապետի հետ չեն խոսել այդ մասին: «Հայկական հարցի մասին ընդհանրապես խոսք չի գնացել: Կոնկրետ որևէ հարցի վրա կանգ չենք առել: Չէ՞ որ այսօր շատ աննշան երևացող մի հարցը վաղը կարող է հանկարծ համապետական խնդրի վերածվել»,- նշել է Մահչուփյանը` հավելելով, որ հանդիպումը Դավութօղլուի հետ շատ դրական է եղել: Նրանք միմյանց ճանաչում են երկար տարիներ: Կատարվելիք աշխատանքի բովանդակության մասին զրուցելու կարիք նույնիսկ չեն զգացել: Ըստ նրա` ստացված առաջարկն անհնար էր մերժել: Թուրքական ASİMDER (Հայկական անհիմն պնդումների դեմ կազմակերպություն) կազմակերպությունն արդեն հասցրել է Մահչուփյանի նշանակման դեմ հայտարարությամբ հանդես գալ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարով հայտի այդ կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ շատ մտահոգիչ է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայազգի Էթյեն Մահչությանի նշանակումը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ամեն հոդվածում թուրքերին հորդորում է ներողություն խնդրել և որը հոդվածներ է գրել «Ագոս» թերթում ու «Զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնք) թերթում վերլուծություններ է հրապարակել: Գյուլբեյն իր հայտարարության մեջ չի մոռացել կրկին նշել կազմակերպության գլխավոր թեզը դարձած մեղադրանքները հայերի հասցեին՝ ասելով, որ հայերը դաշնակցելով Օսմանյան կայսրությունը մասնատել ցանկացող Ռուսաստանի ու Եվրոպայի հետ, ապստամբություն են բարձրացրել: Վերջինս նշել է, որ ցեղասպանության 100 ամյակի նախօրեին գուցե այդ նշանակումը քաղաքական մանյովր է, սակայն այդպիսով հայկական լոբբին կսկսի իրեն ավելի վստահ զգալ, իսկ հայկական լոբբինգին ծառայող թուրքական որոշ հասարական կազմակերպություների գործունեության դաշտն էլ ավելի կմեծանա: Թուրքական Yurt Haber լրատվական կայքի հաղորդմամբ՝ Գյուլբեյը վարչապետ Դավութօղլուին ու պետական պաշտոյաներին կոչ է արել հրաժարվել այդ նշանակումից՝ ասելով, որ դա իրենց և ASALA-ի գործունեության արդյունքում զոհված դիվանագետների ընտանիքների համար շատ ցավալի է: «Հարգելի վարչապետին կոչ ենք անում ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանել»,- եզրափակել է Գյուլբեյը: Պոլսահայ հրապարակախոսի նշանակման փաստին անդրադարձել է նաև թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին: Նա պատկերել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և նորանշանակ գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանին: Ծաղրանկարում Դավութօղլուն ժպտադեմ ներկայացնում է Մահչուփյանին` ասելով. «Կներեք, սա էլ իմ խորհրդական Մահչուփյանն է»: Դավութօղլուին վերագրված այդ արտահայտությամբ թուրք ծաղրանկարիչը փորձել է ակնարկի միջոցով քննադատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը ոչ վաղ անցյալում հայերի արժանապատվությունը վիրավորող խոսքեր էր հնչեցրել: NTV հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» հաղորդման ժամանակ Էրդողանն ասել էր. «Իմ մասին ինչեր ասեք, որ չեն ասել: Ինձ անվանել են վրացի: Կներեք, բայց ինձ նույնիսկ ավելի վատ բան են ասել` ինձ անվանել են հայ: Սակայն ես թուրք եմ, պապական ու հորական կողմից թուրք եմ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |