Երևանն ու Ամմանը հռչակվել են քույր քաղաքներ. Նախագահը Հորդանանում է29 հոկտեմբերի 2014 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով մեկնել է Հորդանան: Թագավորի նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած իր այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորն անկեղծ բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում գործակցության ընդլայնման հեռանկարին: Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ մի շարք ոլորտներում հայ-հորդանանյան գործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև մասնավորապես ստորագրվել են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով գործակցության, դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի վիզա ստանալու պահանջից ազատելու, առողջապահության և բժշկագիտության բնագավառներում գործակցության, ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, տնտեսական գործակցության, զբոսաշրջության բնագավառում գործակցության, գյուղատնտեսության բնագավառում գործակցության մասին համաձայնագրերը: Բացի այդ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Նաև ստորագրվել են ՀՀ Երևան քաղաքի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ամման քաղաքի միջև քույր քաղաքներ հռչակելու, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առևտրի պալատի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջև գործակցության մասին համաձայնագրերը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առևտրի պալատի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջև Հայ-հորդանանական գործարար խորհրդի ստեղծման մասին, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի (ՀՀ), Ամմանի առևտրի պալատի և Ամմանի արդյունաբերական պալատի (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն) միջև փոխըմբռնման հուշագիր: Ի պատիվ պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանի՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի անունից տրվել է աշխատանքային ճաշ: Արարողակարգի համաձայն, Հայաստանի նախագահը և Հորդանանի Թագավորը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հորդանանյան բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն անձամբ իր և բոլոր հորդանանցիների անունից ողջունել է Հայաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հորդանան: Նա ընդգծել է, որ իր երկրում մեծ հպարտությամբ են ընդունում Հորդանանի և Հայաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները: Թագավորն ընդգծել է, թե ոչինչ ավելի լավ չի խորհրդանշում հայ-հորդանանյան բարեկամությունը, քան Հորդանան գետի ափին վաղը կայանալիք հայկական եկեղեցու բացումը: Հորդանանի Թագավորը նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցով նոր գլուխ է բացվում հայ-հորդանանյան երկկողմ հարաբերություններում և հույս հայտնել, որ այս այցն ավելի կամրապնդի միջպետական հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամությունը: Սերժ Սարգսյանն իր խոսքում մեկ անգամ ևս շեշտել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, և այն հատկապես դրսևորվել է հայ ժողովրդի համար ողբերգական պահին, երբ Օսմանյան կայսրությունում իրականացվում էր Հայոց ցեղասպանությունը: Նախագահը երախտագիտություն է հայտնել արաբ ժողովրդին, որ առաջիններից ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին՝ դժբախտության ժամանակ դառնալով մեր ամենամեծ բարեկամներից մեկը: Այդ առումով նախագահն առանձնահատուկ հիշատակել է Արաբական Մեծ հեղափոխության առաջնորդ էմիր Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի դերը, որի անունը հավերժացել է մեր պատմության մեջ և ընթերցել է 1917 թվականին իր որդիներին՝ Էմիր Ֆեյսալին և Էմիր Աբդալլահին էմիր Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի ուղղած ուղերձը, որում նա հորդորում է՝ «Ըստ ամենայնի աջակցե՛ք հայ գաղթականներին, պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր երեխաներին, ձեր ունեցվածքը»: Ըստ Հանրապետության նախագահի, այդ ուղերձը տարածվեց և փրկեց հազարավոր հայերի կյանքը: Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայ և արաբ ժողովուրդների բարեկամության մասին ևս մեկ դրվագ, երբ 1988-ին Հայաստանը պատուհասած աղետալի երկրաշարժի ժամանակ Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հայրը որդուց՝ Նորին Մեծությունից իմանալով այդ սարսափելի դժբախտության մասին, անմիջապես օժանդակություն է ուղարկել Հայաստան: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ահա այսպիսի պահերն են, որ այսօր երկու կողմերին վստահություն են հաղորդում ամրապնդելու մեր միջպետական հարաբերությունները: ՀՀ նախագահն իր խոսքում կարևորել է նաև մարդասիրությունը, կրոնական հանդուրժողականությունն ու համերաշխությունը, որոնք, նրա համոզմամբ, համամարդկային արժեքներ են: Հայաստանի նախագահը և Հորդանանի Թագավորը մտքեր են փոխանակել նաև միջազգային, մասնավորապես՝ մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջանների զարգացումների շուրջ: Նրանք իրենց մտահոգությունն են արտահայտել ծայրահեղականության և նրա բոլոր դրսևորումների կապակցությամբ, կարևորել այդ մարտահրավերներին դիմակայելու գործում շահագրգիռ բոլոր ուժերի համախմբումը: Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |