Ձուկն ու մեղրը փորձաքննություն կանցնեն. Նպատակն է խթանել տեղական արտադրանքի աճը

Ձուկն ու մեղրը փորձաքննություն կանցնեն. Նպատակն է խթանել տեղական արտադրանքի աճը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 6-ի իր նիստում հաստատել է «2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննություններ» ծրագիրը: Որպես նախագծի հիմնավորում նշվում է, որ ծրագիրը հաստատելու մասին նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ:

Դրա իրագործումը հնարավորություն կտա միջազգային պահանջներին համապատասխան ձկնաբուծություն և մեղվաբուծություն զարգացնել, այդ ոլորտներում պատշաճ մակարդակի պետական վերահսկողություն սահմանել ու կատարելագործել:

ԵՄ երկրներ այժմ ձուկ և մեղր չի արտահանվում: Եթե մեղրի համար 2013-ին մնացորդային նյութերի հսկողության ծրագիր իրականացվել է, ապա ձկան դեպքում մնացորդային նյութերի պարունակության կամ դրանց քանակական գերազանցման մասին անհրաժեշտ տեղեկատվություն և հիմքեր չկան:

Բացի այդ, նպատակներից է բացահայտել ՀՀ-ում արտադրվող և սպառվող ձկան և մեղրի մեջ մի շարք նյութերի սահմանային թույլատրելի քանակությունը, դրանց գերազանցումները և չթույլատրված նյութերի կիրառումը, բարձրացնել տեղական արտադրության սննդամթերքի անվտանգության ապահովման և սննդայի գործոնով պայմանավորված մարդկանց առողջության պաշտպանության մակարդակը, բարելավել վտանգավոր սննդամթերքի հայտնաբերման ներկա իրավիճակը, ինչպես նաև բացահայտել վտանգավոր սննդամթերքը, ինչն էլ կապահովի տեղական արտադրության անվտանգ սննդամթերքի շուկայահանումը: Նաև նախադրյալներ կստեղծեն արտահանման և դրա ծավալների ավելացման համար, իսկ արդյունքում երկորւմ բնակչությունը կապահովվի անվտանգ և որակյալ սննդամթերքով:

Հաջողության դեպքում ծրագրից ակնկալվող արդյունքներն են հանրապետության տարածքում իրականացնել ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հայտնաբերման միջազգային ընդունված հետազոտություններ: Տեղական շուկան և սպառողներին ապահովել սննդամթերքի անվտագության միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող սննդամթերքով, ստեղծել ձկան և մեղրի անվտանգ արտադրության և պետական հսկողության ապահովման միջազգային ընդունելի գործելակերպ, որը կապահովի տեղական սպառողների առողջության պաշտպանությունը սննդային վնասակար և վտանգավոր գործոններից: Այն նաև տեղական արտադրության համար ճանապարհ կբացի դեպի եվրոպական և այլ շուկաներ՝ խթանելով տեղական արտադրության ծավալների աճը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---