ՆԱՏՕ-ն, ԱՄՆ Պետդեպն ու ՀԱՊԿ-ը` ԼՂՀ ուղղաթիռի խոցման մասին

ՆԱՏՕ-ն, ԱՄՆ Պետդեպն ու ՀԱՊԿ-ը` ԼՂՀ ուղղաթիռի խոցման մասին

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ` Ջեյմս Ապպաթուրայը, իր ֆեյսբուքայն էջում անհանգստություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում խոցված ռազմական ուղղաթիռի առնչությամբ:

«Ինչպիսին էլ որ լինեն միջադեպի հանգամանքները, երկու կողմն էլ պետք է պահպանեն հանգստություն ու շարունակեն դիվանագիտական հանգուցալուծումը»,- նշել է նա:

Դեպքի կապակցությամբ մտահոգություն է արտահայտել նաև պաշտոնական Վաշինգտոնը: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին հայտարարել է, որ այս միջադեպը «ևս մեկ հիշեցում է» տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և հրադադարը հարգելու անհրաժեշտության մասին: Փսաքին նախօրեին Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ «հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել»:

Հայտարարություն է տարածել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` նշելով, որ այս վտանգավոր միջադեպը տարածաշրջանում կհանգեցնի իրավիճակի հետագա սրման: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Կոնֆլիկտի նոր էսկալացիայի վտանգ է առաջացել, և Հվ. Կովկասում իրավիճակը գնալով սրվում է:

«Խորապես համոզված ենք իրավիճակի սպառնացող զարգացման անթույլատրելիության մեջ: Դեպքերի նման շրջադարձը կանխելու համար ամենակարևորն ուժի կիրառումից հրաժարվելն է, հրադադարի մասին համաձայնագրերի խիստ պահպանումն ու սադրիչ գործողությունների բացառումը»,- հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան` կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների շարունակության ապահովումը:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Մանրամասն՝ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված)

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---