Ուորլիք. Կողմերը պետք է մերժեն պատերազմը![]() 13 նոյեմբերի 2014 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ընդլայնված հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: Ինչպես Twitter-ում իր միկրոբլոգում գրել է Ջեյմս Ուորլիքը, կողմերը պետք է խուսափեն իրավիճակի սրացումից և մերժեն պատերազմը` որպես տարբերակ: Մինչ այդ նոյեմբերի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը մամուլի հաղորդագրություն է տարածել` նշելով, որ համանախագահները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք հանգեցրին այս արտառոց միջադեպին, որն առաջինն է հրադադարի հաստատումից հետո: «Մենք ափսոսանք ենք հայտնում մարդկային զոհերի համար և մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Խստորեն կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ այն քայլերից, որոնք կավելացնեն լարվածությունը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության նոր փուլ, որի ականատեսը դարձանք այս ամառ: Այսօրվա դեպքերը վկայում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկանխատեսելիության մասին և անհրաժեշտության՝ ինտենսիվ դարձնել մեր ջանքերը գտնելու վերջնական համաձայնություն: Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել պարտավորությունները, որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում՝ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Մենք նաև կոչ ենք անում նրանց այժմ հաստատել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ, որոնք կավելացնեն թափանցիկությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ու կնվազեցնեն այնպիսի դեպքերի կրկնման հավանականությունը, ինչպիսին այսօրվա միջադեպն է», -ասված է հաղորդագրությունում: Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Մանրամասն՝ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված) ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |