Ադրբեջանը հայտարարել է շփման գծում սպանված զինվորի մասին, Ստեփանակերտը հերքում է առնչությունը միջադեպին

Ադրբեջանը հայտարարել է շփման գծում սպանված զինվորի մասին, Ստեփանակերտը հերքում է առնչությունը միջադեպին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակը ևս մեկ զինվոր է կորցրել:

Ըստ ԱՊԱ գործակալության, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ նոյեմբերի 20-ին ժամը 12: 45-ի սահմաններում «հայկական կողմից արձակած գնդակից» մարտական դիրքում սպանվել է 1995-ին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Ազիզով Ռուսթամ Իզզեթ օղլուն։

Նշվում է, որ նա զորակոչված էր Ասթարայի շրջանից։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: Սա 2014-ի նոյեմբերին Ադրբեջանի ուժային կառույցներում հայտնի դարձած մահվան ելքով երկրորդ միջադեպն է, 83-րդը՝ ողջ տարվա ընթացքում:

ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հայտարարել է, որ ՊԲ-ն կապ չունի այս միջադեպի հետ:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանը դեռևս փոձում է խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների տեղափոխման հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն «այլ միջոցները ևս ուժի մեջ են մնում»:

Ընթերցեք նաև. Ադրբեջանցիներն առաջարկում են ուղղաթիռի անձնակազմի դիերը փոխանակե՞լ դիվերսանտների հետ

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---