ՀՀ-ն աշխարհի երջանիկ երկրների աղյուսակում նահանջել է 3 հորիզոնականով և 56-րդն է

ՀՀ-ն աշխարհի երջանիկ երկրների աղյուսակում նահանջել է 3 հորիզոնականով և 56-րդն է

PanARMENIAN.Net - Հայաստանն «աշխարհի երջանկության քարտեզում» 56-րդն է. հրապարակվել է Happy Planet Index 2014-ը, որտեղ ամենաերջանիկ պետությունները դասակարգվում են ըստ այն ցուցանիշի, թե որքանով են երկար ու երջանիկ կյանք ապահովում իրենց բնակիչների համար: Հաշվի են առնվում նաև բարեկեցությունն ու շրջակա միջավայրի պայմանները:

Ըստ այդմ, երջանիկ մոլորակի վարկանշային աղյուսակի համաձայն՝ 151 երկրի շարքում ամենաերջանիկների տասնյակը բացում է Կոստա Ռիկան, նրան հաջորդում են համապատասխանաբար Կոլումբիան, Վիետնամը, Բելիզը, Էլ Սալվադորը, Ճամայկան, Պանաման, Նիկարագուան, Վենեսուելան, Գվատեմալան:

Հայաստանի հարևաններից Թուրքիան 44-րդն է, Վրաստանը՝ 55, Իրանը՝ 77, Ադրբեջանը՝ 80:

Նախորդ տարի նույն աղյուսակում Հայաստանը զբաղեցնում էր 53-րդ հորիզոնականը և Իտալիայի(51) ու Շվեդիայի(52) հարևանությամբ էր: Ադրբեջանը 2013-ին 80-րդն է, Վրաստանը՝ 55:

Ի դեպ, առաջատարները նախորդ տարվա համեմատ չեն փոխվել. նախորդ տարի ևս ցանկը գլծավորում էր Կոստա Ռիկան: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում համապատասխանաբար Վիետնամն ու Կոլումբիան էին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---