Սերգեյ Միրոնով. Ցեղասպան դրսևորումներն առկա են նաև մեր օրերում29 նոյեմբերի 2014 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում աշխատանքն է սկսել «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» խորագրով միջազգային համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են գիտնականներ Ռուսաստանից, Հայաստանից, Սերբիայից, Պետդումայի պատգամավորներ, «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը և ՌԴ-ում մարդու իրավունքների գծով լիազոր Էլլա Պամֆիլովան: Սերգեյ Միրոնովը միջոցառման սկզբում հայտարարեց լրագրողներին, որ համաժողովի գլխավոր նպատակն է մեկ անգամ ևս հիշեցնել համաշխարհային հանրությանը ցեղասպանության մասին, բացառելու համար նացիզմի դրսևորումները, հայերի կոտորածներն ու մարդկության պատմության այլ ողբերգական դրսևորումները: «Քսաներորդ դարը պատմության մեջ մտավ ոչ միայն որպես տեխնոլոգիական առաջընթացի ժամանակաշրջան, այլ նաև որպես թուրքերի կողմից հայերի, ասորիների, Պոնտոսի հույների բնաջնջման դար: Ավելի ուշ «անհաճո» ժողովրդներից «ազատվելու» այդ արյունալի մեթոդները որդեգրեց նացիստական Գերմանիան: Այս ամենի մասին մենք պարտավոր ենք հիշել ու համապատասխան եզրակացություններ անել»,-ասել է Միրոնովը: Նա նշել է, որ ցեղասպան դրսևորումները ոչ միայն պատմությանն են պատկանում, այլ նաև մեր օրերին են հատուկ: «Մենք հիշում ենք Ռուանդայում համեմատաբար վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, երբ ոչնչացվեց թութսի ժողովրդի մոտ մեկ միլիոն ներկայացուցիչ: Մենք տեսնում ենք դա այսօր Իրաքում, Սիրիայում, Լիբիայում: Տեսնում ենք, թե ինչպես են զինվում ծայրահեղական իսլամիստական խմբավորումները»: Սերգեյ Միրոնովը չշրջանցեց նաև քաղաքացիական պատերազմն Ուկրաինայում՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ գնալով ավելի շատ երիտասարդներ են Ուկրաինայում ընդունում նացիստական գաղափարախոսությունը: Մարդու իրավունքերի գծով լիազոր Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ համաշխարհային աշխարհաքաղաքական առաջատար դերակատարները հաճախ շահարկում են ցեղասպանության թեման անձնական շահերից ելնելով. «Ռուսաստանի հասցեին կեղծիքի ալիք է բարձրացել «տոտալիտար» ռեժիմի և մարդու իրավունքների խախտումների մեղադրանքներով»: Պամֆիլովան նշել է, որ այսօր սանձազերծված տեղեկատվական պատերազմը Ռուսաստանի դեմ հիշեցնում է Հարավսլավիայի իրավիճակը: «Մենք աստիճանաբար իմանում ենք ճշմարտությունն այն մասին, թե ով էր մեղավոր սերբերի, խորվթաների ու Հարավսլավիայի այլ ժողովրդների միջև արյունահեղ պատերազմի սանձազերծման համար: Բայց այդպիսի երկիր այլևս չկա: Ճշմարտությունը չափազանց ուշ ի հայտ եկավ: Ուստի այսօր Ռուսաստանը պետք է դիմակայի այս պատերազմում, պահպանի իր ազգային ինքնությունն ու ապացուցի աշխարհին, որ ապրելու իրավունքը յուրաքանչյուր ժողովրդի սրբազան իրավունքն է»,-ասել է Պամֆիլովան, հայտնում է «Ռիդուսը»: Համաժողովը կազմակերպել են «Արդար աշխարհ» ինստիտուտը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ընկերակցությունը, ՌԴ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտը, Կրոնի և կրոնական հանդուրժողության ուսումնասիրության կենտրոնը (Բելգրադ): Համաժողովում քննարկվող հարցերն են. Ցեղասպանության հետևանքների վերացումը և էթնոմշակութային հանդուրժողության ձևավորումը ժամանակակից աշխարհում, Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից իրավիճակը Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավ-Արևելյան Ասիայում, Ցեղասպանության թեման ԶԼՄ-ներում, Ցեղասպանության փաստի իրավա-քաղաքական ճանաչման դիտանկյունները: Համաժողովի շրջանակներում «Պրեզիդենտ հոթելի» սրահում տեղի կունենա նաև վավերագրական նյութերի ցուցահանդես` նվիրված հայերի և ուրիշ ազգերի ցեղասպանություններին: Համաժողովի արդյունքները կամփոփվեն հոդվածների ժողովածուի տեսքով: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեցին «Ռուս-հայկական համագործակցությունից», ֆորումը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքական, գիտական շրջանակների և ազգային համայնքների ջանքերի համատեղում` ցեղասպանության փաստի դատապարտման և դրա կանխարգելման միջոցները քննարկելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |