Վանի հայկական հին գերեզմանատան տեղում գոմ և անասնակերի պահեստներ կկառուցեն

Վանի հայկական հին գերեզմանատան տեղում գոմ և անասնակերի պահեստներ կկառուցեն

PanARMENIAN.Net - Վանի Իփեքյոլու (Մետաքսի ճանապարհ) շրջանում գտնվող հայկական հին գերեզմանատան տեղում թաղապետի և Արտակարգ իրավիճակների վարչության գործակցությամբ գոմ և անասնակերի պահեստներ կառուցելու որոշում է կայացվել, տեղեկացնում է Dicle լրատվական գործակալությունը:

Տարիներ շարունակ ավերված գերեզմանատան տապանաքարերը բնակիչներից շատերը տների ու գոմերի շինարարության համար են օգտագործել, իսկ ոմանք էլ դեմ են արտահայտվում պատմական ժառանգության ոչնչացմանը:

20 հազար քառակուսի մետր տարածքում, որը շրջակայքի բնակիչները հայկական գերեզմանոց են կոչում, պահպանվել է գերեզմանաքարերի մի մասը միայն, որոնք կարող են պատմական ժառանգություն համարվել:

Գերեզմանաքարերի մի մասն ավերվել է, կողոպտվել, մյուս մասն էլ որպես շինանյութ է ծառայել շրջակայքի բնակիչների համար: Երկրաշարժից հետո տարածքը փորվել էր Արտակարգ իրավիճակների վարչության կողմից, որպեսզի տնակներ տեղակայեն: Իսկ այժմ այնտեղ բնակիչների համար գոմեր են կառուցվելու:Այժմ թաղային խորհուրդը դիմել է մի շարք կառույցների՝ նման շինարարությունն արգելելու պահանջով, սակայն առայժմ ոչ մի զարգացում տեղի չի ունեցել, գրում է Tert.am-ը:

Վանի նահանգը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ հարավայինր կողմում: Կազմավորվել է 1555-ին Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքված Ամասիայի պայմանագրից հետո, երբ Արմ. Հայաստանը զավթեցին թուրքերը: Մինչև 19-րդ դարավերջ ենթարկվել է վարչատարածքային փոփոխությունների, կրել էլայեթ, փաշայություն և այլ անվանումներ, իսկ 1897-1902 թթ ամփոփվել կայուն սահմանների մեջ, շատ թե քիչ հաստատուն ներքին բաժանմամբ: Կենտրոնը Վան քաղաքն էր: Բնակչության և ազգային կազմի մասին տվյալները հակասական են, դրանց առավելագույն չափը, 19-րդ դարավերջին կատարված հաշվումներով, հասնում էր մոտ 440.000-ի, մեծամասնությունը հայերը էին, նաև՝ քրդեր, թուրքեր: 1920–ականների վերջերին նահանգում այլևս հայեր չկային, իսկ բնակչությունը հազիվ հասնում էր 200.000-ի:

Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Գյուրփընար (Երվանդունիք) գավառը նշանավոր է ինչպես Վանա բերդով, Հայկաբերդով, այնպես էլ 40 ջրաղացով, սակայն նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ մոտավորապես 3 տարի է, ինչ պատմական ջրաղացները ոչնչացման եզրին են:

Հայերի կառուցած 40 ջրաղացը մի քանի մետր հեռավորությամբ կանգնած են կողք կողքի: Մինչև 2010 թվականը գործող 15 ջրաղացի աշխատանքը վերջին 3 տարվա ընթացքում դադարեցվել է: Որոշ ջրաղացներ վերածվել են տների, իսկ մնացածներն էլ ավերված ու լքված վիճակում են:

Ջրաղացները ժամանակին կառուցել ու տնօրինել են հայերը: Անվանումներն են անգաամ հայկական: Այս վայրերից հայերի հեռանալու հետևանքով գյուղացիները տիրել են դրանց: Վերջին երկու տարում փակվել են վերջին ջչաղացներն ու վերածվել ավերակների: Ջրաղացները փակելու պատճառներից մեկն էլ 90-ակաների գաղթն է, որի հետևանքով գյուղերը դատարկվել են, այս կառույցներն էլ ավերվել: Իսկ մյուս պատճառն այն է, որ դադարեցվել է ջրաղացների աշխատանքն ապահովող ջրի մատակարարումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---