Թուրքական կուսակցության առաջնորդ. Հռոմի պապը հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելու իրավունք չունի![]() 3 դեկտեմբերի 2014 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապն իրավունք չունի խոսելու հայ-թուրքական սահմանի բացման մասին, հայտարարել է թուրքական Ազգային գործողության կուսակցության (ԱԳԿ) առաջնորդ Դևլեթ Բախչելին: Նրա համոզմամբ,Պապի հայտարարությունը կապված է Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-ամյակի հետ և «վտանգավոր է»,TRT Haber-ին հղումով գրում էTrend-ը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա այցելության ժամանակ հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի՝ նշելով, որ դա «իմ սրտի ցանկությունն է»: Նա կոչ է արել աղոթել, որ հայ և թուրք ժողովուրդները փոխհամաձայնության գան: 1993-ից Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: Հռոմի պապը նոյեմբերի 28-ին Թուրքիայի առաջնորդների հետ հանդիպումներում կրոնական հանդուրժողականության և երկխոսություն սկսելու կոչ է արել` հակահարված տալու ծայրահեղականությանը Միջին Արևելքում: Ելույթ ունենալով Անկարայում՝ Ֆրանցիսկոս պապը բոլոր կրոնների հետևորդներին կոչ է արել հարգել մարդկային կյանքը, արժանապատվությունը և կրոնական ազատությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |