Մուշի հայկական թաղամասը կպաշտպանեն հետագա ավերումից. Տների 80%-ն արդեն ոչնչացված է![]() ![]() PanARMENIAN.Net - Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական Մուշ քաղաքում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ստեղծած հանձնաժողովը «Քաղաքային փոխակերպում» խորագրով ուսումնասիրություն է անցկացրել հայկական պատմական թաղամասում, որտեղ վերջին շրջանում տներ էին ավերվել: Հանձնաժողովի անդամներն այցելել են Մուշի հայկական թաղամասը, որը հնում անվանվել է «Ամրոց», ուսումնասիրել հայկական տների, եկեղեցու, այլ շինությունների վիճակը: Աշխատանքներից հետո հանձնաժողովի անդամները կոչ են արել պահպանել այս շրջանի պատմությունը, որն ուրարտական շրջանից է գալիս: Մուշ քաղաքի ամենահին կառույցներից մեկը համարվող հայկական Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը ևս այս թաղամասում է, ոչնչացման եզրին է: «Ակօսի» լրագրողն ավելի վաղ ահազանգել էր եկեղեցու իրավիճակի մասին, ինչից հետո նախկինում հայկական ընտանիքին պատկանող մի տուն և այդ եկեղեցին անցել են Էրզրումիի «Մշակութային արժեքների պահպանություն» կազմակերպության հովանավորության տակ: Այս ամենից հետո էլ, սակայն, եկեղեցին նույն անմխիթար վիճակում է: Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին Ցեղասպանությունից հետո վերածվել է մասնավոր սեփականության, գրում է Allturkey.am-ը: 2014-ին Թուրքիայում որոշել էին Մուշում քանդել նախկինում հայերին պատկանած 500 պատմական տուն՝ տեղում այլ շինություններ կառուցելու նպատակով։ Տեղի իշխանությունները ոչնչացրել էին տների 80 տոկոսը, սակայն ավելի ուշ որոշում է կայացվել դադարեցնել ապամոնտաժման աշխատանքը։ Մուշը քաղաք է Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մշո գավառում։ Մուշի գավառի կենտրոնն էր ու հայոց թեմակալի աթոռանիստը։ Հիշատակվում Է նաև իբրև բերդ, ավան, գյուղաքաղաք և քաղաքագյուղ։ Մուշ անունը ստուգաբանվել և իմաստավորվել է ամենատարբեր ձևերով։ Ոմանք այն կապում են հնագույն Հայաստանի ցեղերի ու տեղանունների հետ (Մուշունի, Մուշկ և այլն), ոմանք հայերեն «մշուշ» - ի հետ, որով սովորաբար առավոտյան պատվում է ամբողջ Մուշի դաշտը։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |