Ապրիլի 24-ին Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված լայնածավալ քննարկում է նախատեսվում![]() 9 դեկտեմբերի 2014 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-ամյակին Թուրքիայից DurDe կազմակերպությունն ու ԱՄՆ-ում գործող Project 2015-ը ապրիլի 24-ին աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայերին հրավիրում են Ստամբուլում տեղի ունենալիք Ցեղասպանության հիշատակման միջոցառմանը, հաղորդում է Armenianproject2015.org-ը: Ստամբուլում ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ սկսել են տեղի ունենալ 2010 թվականից: Ցեղասպանության 100-ամյակին, սակայն, միջոցառումն ավելի ընդգրկուն է լինելու: «Ակօսը» գրում է, որ DurDe խմբից Լևենթ Շանսևերն ասել է, որ ցանկանում են քննարկել այս հողերի ամենահին ժողովուրդներից հայերի ցեղասպանությունը, և ցանկանում են ավելի ընդլայնել քննարկումը: «Անգամ, եթե Թուրքիայի կառավարությունն անցյալին առերեսվելուն դեռ պատրաստ չէ, մենք՝ որպես Թուրքիայի քաղաքացիներ, պատրաստ ենք դրան, և ցանկանում ենք, որ ամբողջ աշխարհը տեսնի դա»,- ասել է նա: Միջոցառումն անցյալ տարվա նման մեկնարկելու է Թաքսիմի հրապարակից: Դրանից հետո հավաքվածներն այցելելու են զինծառայության ընթացքում՝ 2011թ.-ի ապրիլի 24-ին սպանված Սևակ Բալըքչըի գերեզմանին: Project 2015 խմբից Սառա Լի Ուիթսոնն ասել է. «Որպես հայեր՝ մենք գնալու ենք Ստամբուլ՝ հիշատակելու մեր ընտանիքի անդամների գազանաբար սպանվելը: Եվ դրանից 100 տարի անց մենք Թուրքիայի կառավարությունից պատասխան ենք ակնկալում», մեջբերում է Tert.am-ը: Խմբի մեկ այլ անդամ՝ գրող Նենսի Գրիգորյանն ասել է, թե Հայոց ցեղասպանության հիշատակումն այն վայրում, որտեղ տեղի է ունեցել այն, խորհրդանշական է: Միևնույն ժամանակ Թուրքիայի երիտասարդական միությունը պատրաստվում է լրջորեն հակադարձել ցեղասպանությունը միջազգային ճանաչմանն ուղղված հայկական գործողություններին: Միության ղեկավար Չաղդաշ Ջենգիզը մասնակցել է Մյունխենում կազմակերպված «Աթաթուրքը և երիտասարդությունը» խորագրով համաժողովին և, անդրադառնալով Հայոց ցեղասպանության գալիք հարյուրամյակին, հայտնել` 2015-ի ապրիլի 23-ին Թուրքիայի մայրաքաղաքում «հզոր ցույց» են կազմակերպելու: Իսկ քրդական հարցի կարգավորման վերաբերյալ Ջենգիզը նշել է, որ երկրի արևելյան շրջաններում բնակվող քրդերի մեծ մասը համամիտ չէ անջատողականների հետ: Ըստ նրա, եթե այսօր հանրաքվե անցկացվի քրդերի հազիվ 3-4 տոկոսը կողմ կքվեարկի Թուրքիայից բաժանվելու օգտին: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ քաղաքական պլանավորման գծով գլխավոր տնօրեն Ալթայ Չենգիզերը կոչ է արել երկրի իշխանություններին նախապատրաստվել այն իրողությանը, որ միջազգային հանրությունն աննախադեպ ճնշում կգործադրի Անկարայի հանդեպ՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես վերադարձել եմ Վաշինգտոնից և տեսել եմ, թե ինչպես է հայ համայնքը պատրաստվում 100-ամյակին: Այդ արշավի նպատակն է վատաբանել ժամանակակից Թուրքիային, թույլ չտալ նրան հաղթահարել անցյալը: Այդ մեղադրանքներն ուղղված են մեր ազգային ինքնության դեմ»,-հայտարարել է դիվանագետը: Չենգիզերը նշել է, որ պաշտոնական Անկարան մտադիր չէ վերանայել այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: «Ցեղասպանությունը քաղաքական հայեցակարգ է: Թուրքիան արժանի չէ, որ աշխարհում ընկալվի որպես ցեղասպան երկիր»,-ասել է նա: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագա քայլերը՝ անդրադառնալով նաև հայկական հարցին. «Մենք չենք ճանաչում ցեղասպանությունը, որի մեղքը փորձում են մեր պապերի ու մեր ժողովրդի վրա բարդել: Մենք դա միշտ ենք ասել»,-ասել է նա: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Թուրքիայում «Ժամանակին հայեր կային» խորագրով միջոցառումների շարք է անցկացվելու, որ շրջանակում 2015-ի ապրիլի 24-ին Թաքսիմ հրապարակում ոգեկոչելու են ցեղասպանության զոհերին: Կամակերպիչները նշում են, որ 1915-ից այս կողմ իշխանությունները բանական «ներողության» փոխարեն ժխտողական քաղաքականություն են որդեգրել: Իսկ պատմության մի կարևոր հատված, ինչպիսին Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած դերն է եղել, պարզապես ջնջվել ու մոռացվել է: Մինչև այդ նոյեմբերի սկզբին Ստամբուլում տեղի է ունեցել «1915-ի ողբերգության քննարկումը 100-րդ տարելիցին. նշանակություն, հիշողություն և քաղաքականություն» խորագրով ժողով: Այն կազմակերպել է Ստամբուլի Բողազիչի համալսարանի և «Թուրքարդյունաբերողների և գործարարների» միության (TÜSİAD-ԹԱԳՄ) արտաքին քաղաքականության ֆորումը: Ժողովի ընթացքում ելույթ են ունեցել ԲենթլիիՀամալսարանի դասախոս Ասպետ Գոչիկյանը, Փարիզի Սիանս Պո Էքս համալսարանի դասախոս Միշել Մարյանը և Երևանում գործող «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |