ՀՀ գյուղոլորտի զարգացմանը 15 մլն եվրոյի վարկ է տրամադրվել![]() 10 դեկտեմբերի 2014 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի KfW զարգացման բանկը 15 մլն եվրոյի վարկ է տրամադրել Հայաստանին՝ բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ՀՀ գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունները վարկավորելու համար: Սա արդեն «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» վարկային ծրագրի 2-րդ փուլն է: Վարկային և դրամաշնորհի համապատասխան պայմանագրերը ստորագրվել են այսօր՝ դեկտեմբերի 9-ին: Հայաստանի կողմից դրանք ստորագրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Միջոցների մի մասը կուղղվի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ներկայումս գործող ծրագրի շարունակությանը, մյուսը` ոլորտի արժեշղթաների պիլոտային ենթածրագրի ֆինանսավորմանը: KfW բանկի հատկացրած դրամաշնորհի գումարը 750 հազար եվրո է: Դրամաշնորհի միջոցները նախատեսված են տեխնիկական աջակցության` ծրագրի շահառուներին մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման համար: Տեխնիկական աջակցությունն իրականացնելու է KfW կողմից մրցութային կարգով ընտրված խորհրդատվական ընկերությունը: Գերմանական բանկը Հայաստանում ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր է իրականացնում, մասնավորապես՝ Շիրակի մարզում: Այդ ծրագրերից հիմնականը Կապսի ջրամբարի վերակառուցումն է, որը հնարավորություն կտա ավելացնել Շիրակի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները: Դեռ հունիսի սկզբին բանկի ներկայացուցիչների հետ հանդիպմանը գյուղնախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել էր ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում կարևորվել էր գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, պետական աջակցության ծրագրերի իրականացման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, վերամշակման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերը: Նախարարը նշել էր նաև, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման իրատեսական հնարավորություններ կան գրեթե բոլոր ուղղություններով և առաջարկել գերմանական կողմին քննարկել տեխնիկական օգնության հարցը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |