«Ցեղասպանություն, արդարություն և առերեսում». Թեմային նվիրված կոնֆերանս Քյոլնում

«Ցեղասպանություն, արդարություն և առերեսում». Թեմային նվիրված կոնֆերանս Քյոլնում

PanARMENIAN.Net - Քյոլնի համալսարանում դեկտեմեբերի 6-7-ը կազմակերպվել էր ցեղասպանություների թեմային նվիրված կոնֆերանս, որն անցկացվել է «Ցեղասպանություն, արդարություն և առերեսում. Ոչ` 1915-ից մինչև Շանգալի ցեղասպանություններին» խորագրով:

Կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ սերտ կապեր ունեցող 2013-ին ստեղծված Եվրոպայի խաղաղություն և ժողովրդավարության խորհուրդը» (ABDEM): Համաժողովում ելույթ են ունեցել հայ, հույն, քուրդ, ասորի, եզդի և արևմտյան երկրների գիտնականներ: Բանախոսներն անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև հույների, ասորիներ, եզդիների ու քրդերի դեմ իրականացված ցեղասպանական գործողություններին:

Բնականաբար, կոնֆերանսն ու նրա խորագիրը զայրույթի ալիք է բարձրացրել Թուրքիայում: «Յենի աքիթ» լրատվակայքի սյունակագիր Ռամազան Ալքանը, օրինակ, գրել է, կոնֆերանսի կազմակերպիչներ ու մասնակիցներ «քրդերի բարեկամներ և Թուրքիայի թշնամիներ են»:

Նա նշել է, թե ծանր մեղադրանքներ են հասցեագրվել ոչ միայն Օսմանյան Կայրսությանը, այլև ներկայիս Թուրքիայի Հանրապետությանը: Հնչել են կոչեր օսմանցիների և թուրքերի կողմից ցեղասպանության ենթարկված ազգային փոքրամասնությունների միավորման և միասնական պայքարի անհրաժեշտության մասին: Ալքանը նկատել է, որ վերոնշյալ կոնֆերանսը գալիք 2015-ին նախապատրաստությունն է, մեջբերում է Ermenihaber-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին Թուրքիայից DurDe կազմակերպությունն ու ԱՄՆ-ում գործող Project 2015-ը ապրիլի 24-ին աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայերին հրավիրում են Ստամբուլում տեղի ունենալիք Ցեղասպանության հիշատակման միջոցառմանը, հաղորդում է Armenianproject2015.org-ը:Ստամբուլում ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ սկսել են տեղի ունենալ 2010 թվականից: Ցեղասպանության 100-ամյակին, սակայն, միջոցառումն ավելի ընդգրկուն է լինելու:

Մինչ այդ Թուրքիայի ԱԳՆ քաղաքական պլանավորման գծով գլխավոր տնօրեն Ալթայ Չենգիզերը կոչ է արել երկրի իշխանություններին նախապատրաստվել այն իրողությանը, որ միջազգային հանրությունն աննախադեպ ճնշում կգործադրի Անկարայի հանդեպ՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես վերադարձել եմ Վաշինգտոնից և տեսել եմ, թե ինչպես է հայ համայնքը պատրաստվում 100-ամյակին: Այդ արշավի նպատակն է վատաբանել ժամանակակից Թուրքիային, թույլ չտալ նրան հաղթահարել անցյալը: Այդ մեղադրանքներն ուղղված են մեր ազգային ինքնության դեմ»,-հայտարարել է դիվանագետը: Չենգիզերը նշել է, որ պաշտոնական Անկարան մտադիր չէ վերանայել այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: «Ցեղասպանությունը քաղաքական հայեցակարգ է: Թուրքիան արժանի չէ, որ աշխարհում ընկալվի որպես ցեղասպան երկիր»,-ասել է նա: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագա քայլերը՝ անդրադառնալով նաև հայկական հարցին. «Մենք չենք ճանաչում ցեղասպանությունը, որի մեղքը փորձում են մեր պապերի ու մեր ժողովրդի վրա բարդել: Մենք դա միշտ ենք ասել»,-ասել է նա: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Թուրքիայում «Ժամանակին հայեր կային» խորագրով միջոցառումների շարք է անցկացվելու, որ շրջանակում 2015-ի ապրիլի 24-ին Թաքսիմ հրապարակում ոգեկոչելու են ցեղասպանության զոհերին: Կամակերպիչները նշում են, որ 1915-ից այս կողմ իշխանությունները բանական «ներողության» փոխարեն ժխտողական քաղաքականություն են որդեգրել: Իսկ պատմության մի կարևոր հատված, ինչպիսին Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած դերն է եղել, պարզապես ջնջվել ու մոռացվել է:

Իսկ նոյեմբերի սկզբին Ստամբուլում տեղի է ունեցել «1915-ի ողբերգության քննարկումը 100-րդ տարելիցին. նշանակություն, հիշողություն և քաղաքականություն» խորագրով ժողով: Այն կազմակերպել է Ստամբուլի Բողազիչի համալսարանի և «Թուրքարդյունաբերողների և գործարարների» միության (TÜSİAD-ԹԱԳՄ) արտաքին քաղաքականության ֆորումը: Ժողովի ընթացքում ելույթ են ունեցել ԲենթլիիՀամալսարանի դասախոս Ասպետ Գոչիկյանը, Փարիզի Սիանս Պո Էքս համալսարանի դասախոս Միշել Մարյանը և Երևանում գործող «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---