Ադրբեջանում խեղաթյուրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի խոսքերը Ղարաբաղի մասին![]() 13 դեկտեմբերի 2014 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը բացահայտել է ադրբեջանական ԱՊԱ գործակալության սուտը, որը սխալ է մեջբերել նրա խոսքերը: Այդ մասին նա գրել է Facebook-յան իր էջում: «Անհրաժեշտ է ուղղել ԱՊԱ գործակալության հաղորդագրությունը, որն այսօր է հրապարակվել այս շաբաթ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում իմ տված ճեպազրույցի վերաբերյալ: Հաղորդագրության վերջին պարբերությունը սխալ է: «Մեջբերումը», որ այնտեղ կա, չի համապատասխանում իմ ասածին»,-գրել է Ապատուրայը: Խոսքը հետևյալ մեջբերման մասին է. «Դաշինքն Ուելսի գագաթնաժողովում պաշտոնապես հրապարակեց իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում. Մենք կողմնակից ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ու կողմերի շահերին համապատասխան հակամարտության լուծմանը»: Ապատուրայը նշել է, որ Դաշինքի դիրքորոշումը սառեցված հակամարտությունների վերաբերյալ արտահայտված է Ուելսում ՆԱՏՕ-ի ընդունած հռչակագրում: Ավելի ուշ համապատասխան նյութը հեռացվեց ԱՊԱ կայքից: ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված հռչակագրի տեքստում մասնավորապես նշված է. «Մենք այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղած ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Դաշնակիցները նախկինի պես սատարում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Փաստաթղթում նաև ասվում է, որ ձգձգվող հակամարտությունների չլուծվելու միտումը շարունակում է մնալ առանձնակի մտահոգության առիթ` խոչընդոտելով տարածաշրջանի բնակիչների ներուժի լիարժեք դրսևորմանը` որպես եվրաատլանտյան համագործակցության անդամների: «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հակամարտության խաղաղ լուծման հարցում ցուցաբերել կառուցողական մոտեցում ու ավելի մեծ քաղաքական կամք` նախանշված բանակցային շրջանակում»: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |