Բելառուսի ԱԺ ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը![]() 19 դեկտեմբերի 2014 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը: «Այսօր պատմական օր է: Մենք մեկ անգամ ևս հաստատում ենք զարգացման մեր ուղղությունը: Վավերացումից հետո մենք դառնում ենք ԵՏՄ անդամ, իսկ դա մեծ հնարավորություններ է բացում»,-հայտարարել է Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը: Նա պարզաբանել է, որ Հայաստանը կարող է միության իր դաշնակիցներին ծառայություններ տրամադրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև միրգ ու բանջարեղեն առաքել: «Մենք հիանալի կոնյակ ունենք, հանքային ջրեր, թեև ես չեմ մոռանում «Բորժոմի» մասին: Մենք շատ բան ունենք»,-հավելել է դեսպանը: Ինչ վերաբերում է առաքման ուղիներին, ապա ապրանքները կտարանցվեն Վրաստանի տարածքով: Իր հերթին Բելառուսի ԱԳ առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնևիչը պարզաբանել է, որ Ռուսաստանն ավարտել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման գործընթացը, իսկ Ղազախստանն ավարտում է: Դեկտեմբերի 19-ին Ղազախստանի Սենատը ընդլայնված նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հետ բանակցություններ կսկսվեն Առևտրի միջազգային կազմակերպության հետ ՀՀ սակագնային պարտավորությունները ԱՀԿ կանոններին համապատասխանեցնելու վերաբերյալ: Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: ![]() ![]() Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |