ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀԱԷԿ-ի համար $270 մլն վարկ տրամադրելուն

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀԱԷԿ-ի համար $270 մլն վարկ տրամադրելուն

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանին ատոմային էլեկտրակայանի շահագործումը երկարացնելու նպատակով 270 մլն դոլար վարկի տրամադրմանը, ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:

Ռուսաստանն ու Հայաստանը դեկտեմբերի 20-ին հայկական ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ գործակցության համաձայնագիր ստորագրեցին: Կողմերը պայմանավորվել են, որ աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանին ՌԴ–ի կողմից տրվող վարկի հաշվին։ Վարկի ձևաչափն ու պայմաններն այս պահին պայմանավորվում են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև, նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Համաձայնագրով նախատեսվում է, որ մինչև 2015 թվականի առաջին եռամսյակի ավարտը կանցկացվի էներգաբլոկի համալիր հետազոտություն։ Դրա արդյունքներով կձևավորվի էներգաբլոկի շահագործման երկարացման նախապատրաստման ծրագիր։ Դրա իրականացումը ծրագրված է 2015-2016 թվականներին։

Հայաստանի տարածքում գործող միակ ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման աշխատանքների անցկացման վերաբերյալ աջակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2013 թվականին։ Այդ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում Ռոսատոմի մասնագետներն արդեն անցկացրել են էներգաբլոկի նախնական զննում և հետագա գործողությունների ծրագիր կազմել։

270 մլն դոլար վարկը կտրամադրի 10 տարի ժամկետով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Առջին վճարումը նախատեսվում է յատարել 2019-ի հունվարին: Վարկից բացի՝ Ռուսաստանը Հայաստանին է տրամադրում 30 միլիոն դոլարի անհատույց ֆինանսական օգնություն:

Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականի սեպտեմբերին։ Համաձայնագրով նախատեսվում է դրա շահագործման ժամկետի երկարաձգում:

Ներկայիս համաձայնագրով նախատեսվում է, որ մինչև 2015 թվականի առաջին եռամսյակի ավարտը կանցկացվի էներգաբլոկի համալիր հետազոտություն։ Դրա արդյունքներով կձևավորվի էներգաբլոկի շահագործման երկարացման նախապատրաստման ծրագիր։ Դրա իրականացումը ծրագրված է 2015-2016 թվականներին։

«2016 թվականի սեպտեմբերին ծրագրվում է արտոնագիր ստանալ, ինչից հետո կսկսվի աշխատանքների եզրափակիչ փուլը, որը ծրագրվում է ավարտել մինչև 2019 թվականը։ Համաձայնագրով նախատեսվում է, որ կանցկացվեն սարքավորման նորոգում և փոխարինում, դրա կարգավորումը, շահագործման փաստաթղթային նախապատրաստումը և անձնակազմի վերաորակավորումը։ Այդ ամենը հնարավորություն կտա հուսալի և անվտանգ շահագործել կայանը, առնվազն, մինչև 2026 թվականը»,– ասված է հաղորդման մեջ

Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ ՄԱԳԱՏԷ-ի դիտորդները երկու շաբաթ հետևել են Հայկական ատոմակայանում միջուկային անվտանգության պահպանման նորմերին: Դիտարկումները ցույց են տվել, որ Հայաստանը բարձր մակարդակով է ապահովում ՀԱԷԿ միջուկային անվտանգության նորմերը: «Երկրի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար միջուկային և այլ ռադիոակտիվ օբեյկտների ու նյութերի պահպանությունը»,-ասվում է գործակալության զեկույցում:

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ծանոթացել են Հայաստանի օրենսդրական և նորմատիվ բազային միջուկային և այլ ռադիոակտիվ նույթերի, դրանց հետ կապված օբյեկտների ու միջոցառումների անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաև ուսումնասիրել են անվտանգության ապահովման մեխանիզմները ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, ինչպես նաև այն, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվել է, ՀՀ կառավարությունը որոշել է շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ.:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---