Ստամբուլում քրիստոնեական եկեղեցի կկառուցվի. Այն կլինի առաջինը 1923-ից ի վեր![]() 4 հունվարի 2015 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում առաջին անգամ կկառուցվի քրիստոնեական եկեղեցի 1923-ին Օսմանյան կայսրության անկումից ի վեր: Այս մասին գրում է Der Spiegel-ը՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով։ Արամեական քրիստոնյաների համար նախատեսված տաճարը կկառուցվի Ստամբուլի Էշիլքյոյ թաղամասում։ Կառավարության նման որոշման մասին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է ոչ մուսուլսմանական կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Tert.am-ը գրում է, որ Թուրքիայում արդեն կառուցված եկեղեցիները վերականգնվել և վերանորոգվել են, սակայն նոր եկեղեցի կառուցել կառավարությունը մինչև այդ չի թույլատրել։ Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Թուրքիա այցից հետո։ Հռոմի պապը նոյեմբերի 28-ին Թուրքիայի առաջնորդների հետ հանդիպումներում կրոնական հանդուրժողականության և երկխոսություն սկսելու կոչ է արել` հակահարված տալու ծայրահեղականությանը Միջին Արևելքում: Ելույթ ունենալով Անկարայում՝ Ֆրանցիսկոս պապը բոլոր կրոնների հետևորդներին կոչ է արել հարգել մարդկային կյանքը, արժանապատվությունը և կրոնական ազատությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |