Հարցում. Թուրքերի 9%-ը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Հարցում. Թուրքերի 9%-ը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

PanARMENIAN.Net - Թուրքական հասարակության մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածներն իբրև ցեղասպանություն ճանաչելու կողմանկիցները բացարձակ փոքրամասնություն են: Այդ մասին վկայում են Թուրքիայում հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները:

Ինչպես հայտնում է The Daily Star-ը` վկայակոչելով Agence France Presse գործակալությանը, այդ ողբերգության 100-ամյակի նախօրեին սոցհարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների միայն 9.1%-ն է կարծում, որ Անկարան պետք է ներողություն խնդրի 1915 թվականին օսմանյան տիրապետության օրոք իրագործված կոտորածների համար և այն ցեղասպանություն ճանաչի:

Եվս 9.1%-ն էլ միայն ներողություն խնդրելու կողմնակից է` առանց Ցեղասպանության փաստի ճանաչման: Հարցումը 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերին անցկացրել է Ստամբուլում գործող Տնտեսագիտության և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնը, ասնաիցները 1508-ն էին:

Հարցվածների 23%-ը նշել է, որ 1915-ին զոհվածներից ոչ բոլորն էին հայեր, և որ կառավարությունը պետք է ցավակցություն հայտնի զոհված բոլոր օսմանյան քաղաքացիների համար:

Հարցման մասնակցածների 12%-ն էլ համոզված է, որ թուրքական կառավարությունը պետք է իր ցավակցությունը հայտնի 1915 թվականին զոհված հայերի համար, բայց չպետք է ներողություն խնդրի: Իսկ 21%-ն էլ նախընտրել է, որ Թուրքիան որևէ քայլով չարձագանքի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայերի պահանջներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---