Թուրքերը կփորձեն արգելել Հայոց ցեղասպանության դասավանդումը ֆրանսիական դպրոցներում

Թուրքերը կփորձեն արգելել Հայոց ցեղասպանության դասավանդումը ֆրանսիական դպրոցներում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում մոտ ժամանակներս կնախաձեռնվի դատավարություն՝ ֆրանսիական դպրոցներում Հայոց ցեղասպանությունը դասավանդելն արգելելու նպատակով:

Ինչպես հայտնում է Nouvelles d'Armenie-ն՝ հղում անելով Ստամբուլում լույս տեսնող հայկական Marmara պարբերականին, հայցը որոշել է ներկայացնել Ֆրանսիայի դպրոցներից մեկում սովորող թուրք երեխաներից մեկի ընտանիքը:

Ընտանիքի ազգանունը խիստ գաղտնի է պահվում, բայց պարզվել է, որ բոլոր իրավական և դատական ծախսերը վճարելու է Ստամբուլի Առևտրի պալատի տնօրենների խորհուրդը: Վարույթի իրավական ծախսերը կազմում են մոտավորապես 25.000 դոլար:

«Մենք պետք է շարունակենք այսպես կոչված ցեղասպանության համար մեղադրանքների դեմ պայքարը», - նշել է պալատի անֆամ Մուստաֆա Բալկուվը, որն էլ հենց արտահերթ նիստի օրակարում է դրել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության դասավանդման դեմ դատավարության ֆինանսավորման հարցը: 2015-ը՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, կլինի 2 ժխտող երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տհաճ հարձակումների տարի: Հետաքրքիր է այս գործի ընթացքը, ինչպես նաև Ֆրանսիայի դիրքորոշումը, եթե նա թույլ է տալիս Անկարային և թուրքական հաստատություններին կրթական ծրագրեր թելադրել:

«Արձանագրենք, որ Թուրքիայի տարրական դպրոցներում երեխաներին սովորեցնում են ատել հայերին, «դավաճաններին» և «ցեղասպանության մեղադրանքը թուրքերի և ադրբեջանցի թուրքերի դեմ... Այն մարդիկ, ովքեր նաղաձեռնում կամ ֆինանսավորում են Հայոց ցեղասպանության դասավանդման դեմ վարույթը, аյս ռասիստական և ժխտողական ծրագրին ակնհայտորեն դեմ չեն», - ընդգծում է ֆրանսիական պարբերականը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---