Եվպատորիայի իշխանությունները մտադիր են հայ համայնքին վերադարձնել նախկին պաշտամունքային կառույցները

Եվպատորիայի իշխանությունները մտադիր են հայ համայնքին վերադարձնել նախկին պաշտամունքային կառույցները

PanARMENIAN.Net - Եվպատորիայի քաղաքային իշխանությունները նպատակահարմար են համարում նախկին պաշտամունքային կառույցները հանձնել հայ համայնքին:

Ինչպես հայտնել է աշխատակազմի մամուլի ծառայությունը, քաղաքապետ Անդրեյ Ֆիլոնովը հանդիպել է կրոնական համայնքների ղեկավարների հետ: Հայ համայնքի ղեկավարության հետ հանդիպումը տեղի է ունեցել հայկական կառույցների տարածքում: Այստեղ քննարկվել են հայկական կրոնական համայնքին հայկական կառույցները փոխանցելու հարցը, որի մեջ մտնում են Սբ Նիկողայոս հայկական եկեղեցին, կից կիրակնօրյա դպրոցը, հովվապետի տունը: Այժմ այդ օբյեկտները գտնվում են ծերերի տուն-ինտերնատի տարածքում, իսկ հովվապետի նախկին տանը տեղակայված է տուն-ինտերնատի վարչակազմը:

Ֆիլոնովը գտնում է, որ հաստատության զբաղեցրած այդ տարածքները պետք է վերադարձնել հայ համայնքին, քանի որ Սբ Նիկողայոս եկեղեցին «Փոքր Երուսաղեմ» զբոսաշրջային երթուղու մաս է կազմում, իսկ երթուղու զարգացումն անհնար է առանց բոլոր պաշտամունքային տարածքները համայնքին փոխանցելու, հայտնում է E-crimea.info-ին:

Ծերերի ու հաշմանդամների տուն-ինտերնատը միակն է արևմտյան Ղրիմում: Հարցը կարող է լուծվել, եթե ինտերնատին այլ տարածք տրամադրվի:

2014-ի հոկտեմբերին Եվպատորիայի հայ համայնքը հորդորեց իշխանություններին աջակցել պաշտամունքային կառույցների վերադարձին:

Ղրիմում հայերը բնակություն են հաստատել դեռևս 10-րդ դարից սկսած։ Հայերի կողմից ստեղծված գաղթավայրերը շուտով արագորեն բազմանում են, ընդարձակվում և նշանակալի դեր են կատարում Սև ծովի երկրների առևտրական ու տնտեսական հարաբերություններում: Պատահական չէր, որ միջին դարերում Ղրիմն անվանել են «Ծովային Հայաստան»:Արդեն 14-րդ դարում Ղրիմում հայ բնակչությունն իր թվաքանակով երկրորդն էր թաթարներից հետո։ Ղրիմահայ գաղութի կազմակերպումը սատարում է ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, որն այդ նպատակով 1787թ. ձեռնարկում է ուղևորություն դեպի Ղրիմ։ Ուղևորությունից հետո Արղությանը ռուսական զանազան ատյաններին է ներկայացնում Ղրիմի մի շարք վայրերը, մասնավորապես Թեոդոսիա և Հին Ղրիմ կիսավեր քաղաքները հայերին տրամադրելու և Թուրքիայից դեպի Ղրիմ հայերի տեղափոխությունները խրախուսելու առաջարկություններն ու ծրագրերը։

1799թ. հոկտեմբերի 28-ին հրապարակվում է կայսերական հրավարտակը, որը առանձնաշնորհներ տալուց բացի, հայերին արտոնում է բնակություն հաստատել թերակղզում, ունենալ սեփական քաղաքապետարան։ Հին Ղրիմ քաղաքի բնակեցումը հայերով հիմնականում սկսվում է 1806-1808թթ., իսկ երկու տարի անց արդեն, քաղաքն ուներ 1640 բնակիչ: 1913-1914թթ. այն հասնում էր 14-15 հազարի, թեպետ իրականում այն ավելի էր։ Առանձին հայ մեծահարուստներ դարձել էին Ղրիմի մի շարք քաղաքների՝ Արմյանսկ, Մելիտոպոլ, Ղարասուբազար քաղաքների քաղաքագլուխներ։

Հովհաննես Այվազովսկին իրեն պատկանող Սուբաշի լճից 1887թ. Թեոդոսիա քաղաքին նվիրաբերում է օրական 50 հազար դույլ ջուր, ինչը հնարավորություն է տալիս հաջորդ տարի անցկացնել 30 կմ ջրմուղ, որը լիովին բավավարում էր քաղաքի պահանջները։ Հայազգի ինժեներ Շահվերդյանի նախագծով 1901թ. Սիմֆերոպոլում իրականացվում է արտաքին լուսավորություն։ Ղիմահայ առաջին դպրոցը հիմնվեց Ղարասուբազարում, 1816թ.: Հայկական եկեղեցիներ են կառուցվել Եվպատորիայում, Հին Ղրիմում, Արմյանսկում, Սիմֆերոպոլում, որոնց մի մասը դժբախտաբար չեն պահպանվել։ Ժամանակին Թեոդոսիայի ամենամեծ և գեղեցիկ շինություններից է համարվել Խալիբյան ուսումնարանի եռահարկ շենքը, որը Հայրենական պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով լրիվ ավերվել է։ Քաղաքացիական բնույթի շինություններ են կառուցվել Սպենդիարյանների, Թոփալյանների, Սեֆերովների և այլ մեծահարուստ հայերի պատվերներով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---