Հայոց ցեղասպանությունը Yahoo-ում ամենափնտրված թեմաների տասնյակում է

Հայոց ցեղասպանությունը Yahoo-ում ամենափնտրված թեմաների տասնյակում է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թեման հունվարի 28-ին համացանցի օգտատերերի կողմից ամենից շատ փնտրված տասը հարցումներից է եղել Yahoo-ում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANKA) ղեկավար Արամ Համբարյանը:

Ըստ հաղորդագրության, ամենից շատ փնտրված տասը թեմաներից 9-րդ տեղում Հայոց ցեղասպանության թեման է:

Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Փերինչեքի գործով դատական լսման ժամանակ հայկական կողմի շահերը ներկայացնող հայտնի փաստաբաններ Ամալ Քլունիին և Ջեֆրի Ռոբերթսոնին, որոնց մասնակցությունը լսումներին նպաստեց հարցի հանդեպ հետաքրքրության աճին:

Հունվարի 28-ին Ստրասբուգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ դահլիճում ավարտվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» լսումը, որին որպես կողմ մասնակցում են նաև Հայաստանն ու Թուրքիան: ՄԻԵԴ-ում հավատարմագրված լրագրողների թիվն աննախադեպ է եղել՝ 50-ից ավելի:

Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: 2014-ի մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց Շվեյցարիայի կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշումը: Նրա խոսքով, Շվեյցարիան միշտ էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկն էր, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը:

Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հիմնական մանրամասներն ու հետևանքները, թուրքական ժխտողական քարոզչությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը եվրոպական դատարանում է՝ վստահ լինելու, որ ցեղասպանությունը ժխտելով մարդու իրավունքների մասին խոսելն անընդունելի է: Եվրոպական դատարանը վճիռ կկայացվի 6-8 ամսվա ընթացքում:

2014-ի մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց Շվեյցարիայի կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշումը: Նրա խոսքով, Շվեյցարիան միշտ էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկն էր, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը:

Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքը կմասնակցի դատավարությանը, չնայած, որ մինչև վերջես կանալքի տակ էր Թուրքիայում: Նրա փաստաբան Զեյնեփ Քյուչուքը դիմել էր դատարան՝ պահանջելով չեղարկել իր պաշտպանյալի հանդեպ կիրառվող Թուրքիայից դուրս գալու արգելքը: Փաստաբանը շեշտել էր, որ Փերինչեքի ներկայությունը դատավարությանը չափազանց կարևոր է: Ուստի, դատարանը վճռեց, որ «1915-ի դեպքերի վերաբերյալ թուրքական թեզերը ներկայացնելու համար Փերինչեքի ներկայությունը կարևոր է» և վճռեց չեղարկել արգելքը: Թուրքական քրեական օրենսգրքի մասնագետ, պրոֆեսոր Էրսան Շենն ու փաստաբան Մահմութ Ջան Շենյուրթը պատրաստել ու հրապարակել են մի հոդված, որում անդրադարձել են Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, հունվարի 28-ին թուրք գործիչ Դողու Փերինչեքի գործով կայանալիք դատավարությանն ու կարևորել են Փերինչեքի մասնակցությունը դրան:

«Հաշվի առնելով գործի կարևորությունը Թուրքիայի համար՝ լավ կլիներ Փերինչեքին դիվանագիտական անձեռնմխելիություն տրվեր: Այս առումով համապատասխան գնահատականը պետք է տա Թուրքիայի կառավարությունը՝ Արտգործնախարարության միջոցով»,- գրել են թուրք մասնագետները: Շենն ու Շենյուրթը նշել էին, որ այն, որ «1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ, ոչ թե Դողու Փերինչեքի անձնական տեսակետն է, այլ Թուրքիայի Հանրապետության պաշտոնական թեզը»: «Այս դատավարությունն առնչվում է այդ թեզերի իրավական ապագային»,- կարծում են մասնագետները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---