Նալբանդյան. Ադրբեջանն իր արկածախնդությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը![]() 6 փետրվարի 2015 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին աշխատանքային այցով Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է ավելի քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։ «Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը և իր արկածախնդիր քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Ավելի ուշ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերը` ուղղված ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շրջանում արձանագրված լարվածության թուլացմանը: Համանախագահը դրական է գնահատել ՀՀ արտգործնախարարի հետ Մյունխենում կայացած հանդիպումը: 2015-ի տարեսկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Այսպես, փետրվարի լույս 6-ի գիշերվա ընթացքում հակառակորդը պարբերաբար կրակոցներ է արձակել Տավուշի մարզի ուղղությամբ: Հայկական կողմից պատասխան կրակոցներ են եղել: Ադրբեջանի գնդակոծության հետևանքով մահացել է Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ 61-ամյա Վանիկ Ղուկասյանը: Փետրվարի 4-ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը սադրանք է պատրաստում` կրակելով սեփական գյուղերի վրա: Նա հավելել էր, որ փետրվարի 4-ին ժամը 22:40-ից սկսած Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով: Նույն օրն ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի 85-ամյա բնակիչ Լևոն Հովակիմի Անդրեասյանը: Ավելի վաղ՝ հունվարի 29-ին,հակառակորդը հերթական դիվերսիոն հարձակման փորձն էր ձեռնարկել Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակ էր բացել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք չէին տուժել: Բայց դիվերսիայի հետևանքով Ոսկեպարի պաշտպանական դիրքում 2 զինծառայող էրվիրավորվել, նրանց տեղափոխել էինԻջևանի բժշկական կենտրոն: Սպիտակի բնակիչ, 1987-ին ծնված Գրիշա Օթարյանը ԲԿ էր տեղափոխվել ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային վերքով և կրծքվանդակի քերծվածքով: Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 1967-ին ծնված Սուրիկ Մովսիսյանը հիվանդանոց էր տեղափոխվել աջ նախաբազկի հրազենային վերքով: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |