5,5% գնաճ 2015-ին. Կենտրոնական բանկի կանխատեսումը![]() 23 փետրվարի 2015 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` 2015-ին 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4±1,5% տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում և տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին: Կենտրոնական բանկի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ գնաճի հաշվետվության համաձայն` արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պարագայում 2015-ին տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կարագանան` աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին: Ելնելով մինչև փետրվարի 10-ն առկա տեղեկատվության հիման վրա իրականացված կանխատեսումներից՝ ԿԲ-ն առաջին եռամսյակում կշարունակի նվազեցնել լոմբարդային ռեպո տոկոսադրույքը (ներկայում 14,5%)՝ նպատակ ունենալով նվազեցնել շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները: Այս պարագայում ԿԲ-ն տարեսկզբից բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ներկայում` 10,5%), այսպիսով, շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները մոտեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ինչը կնպաստի ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացման ամրապնդմանը: Գնահատելով և վերլուծելով ֆինանսատնտեսական շուկայի զարգացումները՝ Կենտրոնական բանկը գործի է դնում անհրաժեշտ գործիքակազմ՝ գնաճի տատանումները թույլատրելի միջակայքում պահելու և, ըստ այդմ, իր հիմնական խնդիրն իրագործելու ուղղությամբ: Հայաստանում գնաճը 2014–ի հունվար–դեկտեմբերին, 2013–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3%։ Միաժամանակ սպառողական գները հանրապետությունում նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 3%-ով։ 12 ամսվա գնաճը 2014–ի դեկտեմբերին կազմել է 4,6%` պետբյուջեում նախատեսված 4 տոկոսանոց գնաճի (±1,5%) դեպքում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |