Ռուսաստանում ՀՀ քաղաքացուն աշխատանքի ընդունող գործատուն պարտավոր է իրազեկել ԴՄԾ-ին

Ռուսաստանում ՀՀ քաղաքացուն աշխատանքի ընդունող գործատուն պարտավոր է իրազեկել ԴՄԾ-ին

PanARMENIAN.Net - Գործատուն ՌԴ-ում պարտավոր է երեք օրում իրազեկել ԴՄԾ-ին օտարերկրացուն աշխատանքի ընդունելու մասին: Այդ մասին «Ռուսաստանն այսօր» ռադիոկայանի եթերում հայտնել է ՌԴ ԴՄԾ Ղրիմի գծով աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Ռաիսա Լոմաչինսկայան: Ըստ նրա, հակառակ դեպքում իրավաբանական անձը կարող է վարչական պատիժ կրել ըստ ՌԴ օրենսդրության:

«Օտարերկրյա քաղաքացու կարգավիճակը վերաբերում է ոչ միայն այն օտարերկրացիներին, որոնք աշխատանքի պատենտով դիմում են ՌԴ, այլ նաև նրանց, ով ՌԴ-ում ժամանակավոր կացության կամ բնակվելու իրավունք է ստացել»,-ասել է Լոմաչինսկայան:

Գործատուն նաև պարտավոր է իրազեկել Հայաստանից, Ղազախստանից կամ Բելառուսից ժամանած միգրանտներին աշխատանքի ընդունելու դեպքում: Միակ տարբերությունն այն է, որ այդ երկրների բնակիչները կարող են աշխատել առանց աշխատանքային պատենտի, քանի որ ՀՀ, Ղազախստանի և Բելառուսի հետ աշխատանքային միգրանտների մասին միջազգային համաձայնագրեր են կնքված, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ ՌԴ ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտնեց, որ Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտների թիվը կրճատվել է 8 տոկոսով:

Միգրանտները նաև ավելի քիչ գումար են ուղարկում հայրենիք: Ըստ Ռուսաստանի բանկի տվյալների, աշխատանքային ներգաղթյալները 11 տոկոսով քիչ գումար են ուղարկում 2013-ի նույն շրջանի համեմատ:

Ըստ նրա, մեկ երրորդով ավելացել է օրինական աշխատող միգրանտների քանակը և 11 տոկոսով կրճատվել է նրանց քանակն, ով ժամանակին չի դիմել ԴՄԾ: Ռոմոդանովսկին նշել է, որ այդ տվյալներում գրանցված չեն Ուկրաինայի քաղաքացիները:

2015-ի սկզբին, ըստ միգրացիոն ծառայության, ՌԴ մուտք գործող ներգաղթյալների քանակը նվազել է 70 տոկոսով ըստ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի: Այն ժամանակ ԴՄԾ ղեկավարը կապեց այդ միտումը ինչպես տնտեսական իրավիճակի, այնպես էլ ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացման հետ:

2014-ի հունվարի 1–ից Ռուսաստանում զգալիորեն խստացվել է միգրացիոն օրենսդրությունը, քանի որ ուժի մեջ են մտել «ՌԴ մուտք գործելու և դուրս գալու մասին» օրենքի և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները։ Այսուհետ ՌԴ տարածք առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում միայն 90 օր կամ համապատասխան մարմիններում ձևակերպել ՌԴ-ում ավելի երկարատև մնալու իրավունք։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարեց, որ 2015 թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվելու են: Այսինքն՝ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր: Այսինքն՝ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր: Գագիկ Եգանյանի մեկնաբանությամբ 180 օրը վերանում է, և աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում, թե՛ միգրանտը, թե՛ նրա ընտանիքի անդամները համարվում են ՌԴ-ում և ԵՏՄ անդամ երկրներում օրինական բնակվող, ՌԴ քաղաքացուն հավասարեցված իրավունքներ ունեցող անձինք:

Դրական փոփոխությունները չեն ազդի անկանոն միգրանտների վրա, նրանց, ովքեր դե ֆակտո ՌԴ-ում աշխատելով, աշխատանքային պայմանագիր չեն ունենա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---