Էրդողան. Եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանային, Ղարաբաղի խնդիրը շատ արագ կկարգավորվեր 2 մարտի 2015 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին նախապայմաններ է առաջ քաշում հայ-թուրքական սահմանի բացման համար: Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ այդ երկիրը «չի ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները», հայտարարել է նա, հայտնում է «Թրենդը» «Star» թերթի վրա հղումով: 1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային եւ ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը՝ Էրդողանն ասել է, որ եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանային, հակամարտությունը շատ արագ կկարգավորվեր: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորումը «Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է»: «Ուստի համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն մասնավորապես, պետք է բազմապատկեն հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Հատուկ ցանկանում եմ շեշտել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից է: Ուստի մենք միշտ ուշադիր հետևում ենք կարգավորման հետ կապված գործընթացներին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն: Ըստ նրա, Թուրքիան որպես Մինսկի խմբի անդամ, տարբեր հարթակներում և երրորդ երկրների հետ շփումներում մշտապես բարձրացնում է ղարաբաղյան հակամարտության հարցը, որը համարում է նաև իր խնդիրը: «Մենք առաջիկայում ևս կշարունակենք այդ հարցի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկումը և նպաստավոր գործունեությունն ի շահ եղբայրական Ադրբեջանի»,-ասել է Չավուշօղլուն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |