Աշխարհի միլիարդատերերի Forbes-ի ցուցակում 5 հայ կա

Աշխարհի միլիարդատերերի Forbes-ի ցուցակում 5 հայ կա

PanARMENIAN.Net - Ամերիկյան Forbes-ը մարտի 2-ին հրապարակել է աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ամենամյա ցուցակը: Նրանք միասին ունեն 7.05 տրիլիոն դոլարի կարողություն, ինչը 600 միլիարդով ավելի է, քան նախորդ տարի: Առաջին տեղը ցանկում պահպանել է «Մայքրոսոֆթ» ընկերության նախկին ղեկավար Բիլ Գեյթսը, նրա կարողությունը գնահատվել է 79.2 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղւոմ, ինչպես և 2014-ին հեռահաղորդակցության ոլորտի մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմն է, նրա կարողությունը գնահատվում է 77.1 միլիարդ դոլար: Երրորդ տեղում ներդրող Ուորեն Բաֆետն է` 72.7 միլիարդ դոլարով:

Inditex ընկերության (Zara, Massimo Dutti և այլ) հիմնական սեփականատեր Ամանսիո Օրտեգան երրորդից նահանջել է չորրորդ տեղը` 64.5 միլիարդ դոլար կարողությամբ: 54.3 միլիարդ դոլարով հնգյակը եզրափակում է «Օրակլ»-ի ղեկավար Լարի Էլիսոնը:

Ամենահարուստ մարդկանց ցանկում կա նաև հինգ հայ: Ամերիկահայ Քըրք Քըրքորյանը զբաղեցնում է 393-րդ հորիզոնականը, նա ունի 4.2 միլիարդ դոլար:

Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը 418-րդն է 4 միլիարդ դոլարով:

Դանիլ Խաչատուրովը 1190-րդն է 1.6 միլիարդով, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 162-րդ տեղում է 9.4 միլիարդով: Արգենտինահայ Էդուարդ Էռնեկյանը 1006-րդն է` 1.9 միլիարդ կարողությամբ:

Ամենից շատ միլիարդատերեր ունի ԱՄՆ-ն՝ 536, հաջորդում են Չինաստանը՝ 213, Գերմանիան՝ 103, Հնդկաստանը՝ 90: Վարկանիշի ամենաերիտասարդ անդամը 24-ամյա Էվան Շպիգելն է՝ Snapchat-ի համահիմնադիրը: Նա 1250-րդ տեղում է 1.5 մլրդ դոլարով: Իսկ ամենաավագը 99-ամյա Դևիդ Ռոքֆելլեր-ավագն է, որը զբաղեցնում է 603-րդ տեղը 3 մլրդ դոլար կարողությամբ:

Ռեկորդային է կին միլիարդատերերի քանակը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 15 տոկոսով՝ 197 172-ի դիմաց: Ինչպես նշում է Yahoo Finance-ը, նրանցից 29-ը այսպես կոչված «սելֆ-մեյդ» միլիարդատերեր են: Կանանց թվում վարկանիշի առաջատարն է Wal-Mart համասեփականատեր Քրիստին Ուոլթոնը:

Ընդհանուր առմամբ ցուցակում կա 1826 մարդ:

Այս տարի ցանկը համալրվել է 290 նոր անունով: Ըստ տարածաշրջանների «ամենահարուստը» Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանն է՝ այստեղ 562 միլիարդատեր կա: Այս տարածաշրջանին հաջորդում են Միացյալ Նահանգները 536 միլիարդատերով և Եվրոպան 482 միլիարդատերով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---