ԵՏՄ և ԱՊՀ միջև փոխադարձ առևտրի բոլոր արգելքները վերացվել են![]() 19 մարտի 2015 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել են բոլոր ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ էին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և ԵՏՄ-ին չանդամակցող ԱՊՀ մասնակից պետությունների միջև փոխադարձ առևտրում առկա տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագիրը կյանքի կոչելու համար: Այսպիսով, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, համաձայնագիրն ուժի մեջ է մտել: «Համաձայնագրի վավերացումը ԵՏՄ պետությունների կողմից առաջն հերթին վկայում է ԱՊՀ անդամ պետությունների հետ առևտրում ավելորդ խոչընդոտները վերացնելու մղումով»,-ասել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման գծով կոլեգիայի անդամ Վալերի Կորեշկովը: Ըստ համաձայնագրի, փոխադարձ առևտրում առկա տեխնիկական արգելքների վերացումը թույլ կտա ԱՊՀ շահագրգիռ երկրներին կիրառել միության տեխնիկական ռեգլամենտներին ու ԵՏՀ համապատասխան որոշումներին համահունչ պահանջները ըստ համաձայնագրի սահմանած կարգի ու պայմանների: Միության տեխնիկական կանոնակարգերի կիրառումը կարող է իրականացվել ինչպես այլընտրանքային հիմունքով (ազգային տեխնիկական կանոնակարգին զուգահեռ), այնպես էլ առանց դրա՝ ազգային տեխնիկական կանոնակարգերի գործողության կասեցման պայմաններում: Համաձայնագրի իրականացումը թույլ կտա ԱՊՀ երկրներին միանալ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգման համակարգին և առավել բարենպաստ պայմաններ կստեղծի ԵՏՄ-ԱՊՀ գործակցության համար: Բացի այդ համաձայնագրի կիրառման փորձը հետագայում ևս կարևոր նշանակություն կունենա նման խնդիրների լուծման դեպքում ԵՏՄ և երրորդ երկրների միջև: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |