Քաղաքագետ. ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություններ» է ծրագրում ՀՀ-ում, Ղրղզստանում և Ուզբեկստանում

Քաղաքագետ. ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություններ» է ծրագրում ՀՀ-ում, Ղրղզստանում և Ուզբեկստանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շահագրգռված չէ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, ավելին, ծրագրում է հերթական «գունավոր հեղափոխությունները» Հայաստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում: Իսկ Վաշինգտոնի գլխավոր խնդիրն է Ռուսաստանի հանդեպ ճնշումն ուժեղացնելը՝ երկրի ներսում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար: Նման կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքագետ և տնտեսագետ Փոլ Քրեյգ Ռոբերթսը: Այդ մասին նա գրել է իր պաշտոնական կայքում «Ռուսաստանը հարձակման տակ» հոդվածում:

Ըստ քաղաքագետի, Վաշինգտոնը գիտակցաբար աշխատում է Մինսկի համաձայնությունները խախտելու ուղղությամբ, իր վստահված անձանց է ուղարկում Հայաստան, Ղրղզստան և Ուզբեկստան՝ այդ երկրներում «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու և ՌԴ սահմանի ամբողջ պարագծով իրավիճակն ապակայունացնելու նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Այդպիսով, Ռուսաստանը բախվում է Ուկրաինայում հակամարտության վերսկսման նույնանման երեք այլ իրավիճակների հետ միաժամանակ, բայց արդեն ասիական սահմաններին»,-գրում էՌոբերթսը հոդվածում: Ընդ որում նա կարծիք է հայտնում, որ սա ՌԴ դեմ Վաշինգտոնի ճնշման միայն սկիզբն է:

Վերլուծաբանը հիշեցրել է նաև, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ դատապարտեց ՌԴ և Վրաստանի միջև խաղաղ համաձայնագիրը, որով ավարտվեց Վրաստանի ռազմական հարձակումը Հարավային Օսեթիայի վրա: Այն ժամանակ ՆԱՏՕ-ն մերժեց այդ համաձայնագիրը, քանի որ «այն դժվարացնում է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը»:

Նման հայտարարությունների հիմնական նպատակն է, ըստ Ռոբերթսի, կեղծ տեղեկատվության տարածումը, որի նպատակն է թաքցնել Վաշինգտոնի հիմնական դրդապատճառները՝ սեփական ռազմակայաններն անմիջապես Ռուսաստանի հետ սահմանին՝ Վրաստանում տեղակայումը, ինչն արդեն հաջողությամբ իրականացվեց Լեհաստանում և Բալթիայի երկրներում:

Քաղաքագետը նշում է նաև արևմտայն ԶԼՄ-ների դերը, որոնք կեղծ տեղեկատվություն են տարածում Վաշինգտոնից:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---