Ամերիկացի վերլուծաբան. Մոսկվան շահագրռված չէ սրել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

Ամերիկացի վերլուծաբան. Մոսկվան շահագրռված չէ սրել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - Մոսկվան շահագրռված չէ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման մեջ, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ ասել է ամերիկացի վերլուծաբան Գորդոն Հանը:

«Սա խիստ լոկալ հակամարտություն է, որը հիմնված է Բաքվի և Երևանի միջև առկա անվստահության և խորհրդային պետականաշինության թողած ժառանգության վրա»,- նշել է Գորդոն Հանը, գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է ԼՂ հարցում հնարավոր զարգացումներին, ապա, այստեղ վերլուծաբանը տեսնում է դեպքերի զարգացման երկու հնարավոր տարբերակ:

«Եթե Երևանը և Բաքուն չկարողանան համաձայնության գալ, ապա, հաշվի առնելով հայ-ռուսական սերտ հարաբերությունները և ԵՏՄշրջանակներում դրանց հետագա ամրապնդումը, հնարավոր է դեպքերի զարգացման երկու տարբերակ», - ասել է Գորդոն Հանը և պարզաբանել, որ առաջինով հիմնախնդիրը կշարունակի պայմանավորված լինել հակամարտող կողմերի, ինչպես նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցությամբ և, այս պարագայում, հայ-ռուսական դաշինքը հավասարակշռելու նպատակով, Արևմուտքը կսկսի աջակցել Ադրբեջանին: Երկորդ տարբերակով հիմնախնդիրը կհանգուցալուծվի ՌԴ հովանավորությամբ և տրամադրված երաշխիքների միջոցով:

Ադրբեջանի՝ լարվածությունն ակտիվացնելու վերջին դրսևորումներից էր մարտի19-ի դիվերսիան, երբ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ էր շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը , Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը, ՊԲ ևս 4 զինծառայող վիրավորվել են, ապա՝ հոսպիտալացվել: Մարտի 26-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է ծանր վիրավորված Սամվել Հակոբյանը:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի ակտիվությունն ու դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---