Կոլորադոյի Բոուլդեր քաղաքը ապրիլի 24-ը կհայտարարի Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Կոլորադոյի Բոուլդեր քաղաքը ապրիլի 24-ը կհայտարարի Հայոց ցեղասպանության հիշատակի օր

PanARMENIAN.Net - Ամերիկայի Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքը ապրիլի 24-ը ճանաչելու է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Կոլորադոյի Քաղաքային խորհրդի անդամ Ջորջ Քարաքեհյանը ապրիլի 7-ին Քաղաքային խորհրդի բացմանը ներկայացել է «Հիշատակի օրվա բանաձևի» ընթերցմամբ: Բանաձևը ճանաչվելու է նաև նահանգի մակարդակով, – հաղորդում է Daily Camera-ն:

Իր ելույթում Հիտլերի հայտնի «Ո՞վ է այդ ամենից հետո այսօր հիշում հայերի ոչնչացման մասին» արտահայտությունն արտասանելիս ծագումով հայ Քարաքեյանը շնչահեղձ էր լինում, ապա Բոուլդերի քաղաքացիներին խնդրում հիշել հայերին:

Հայաստանում և Սփյուռքում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ապրիլի 24-ն է: 1915 թվականին այդ օրը հայ մտավորականների և համայնքային ղեկավարների ձերբակալել և արտաքսել են: Արտաքսման ճանապարհին նրանց մեծ մասը սպանվել է:

«Ցեղասպանությունը» բառն առաջացավ՝ նկարագրելու Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները, սակայն Թուրքիան հերքում է, որ այդ մահերը ցեղասպանության արդյունք էին: ԱՄՆ-ն, լինելով Թուրքիայի ռազմավարական դաշնակիցը, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 4-ին ԱՄՆ Հավայի նահանգի սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչող բանաձևը` ապրիլի 24-ը հայտարարելով Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Սենատը միանում է Հավայիների հայկական համայնքին ու ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին` ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստն ու հարգելով բոլոր զոհերի հիշատակը: Սենատը կոչ է անում աշխարհի բոլոր քաղաքացիներին երբեք չմոռանալ մարդկության դեմ գործած այդ սարսափելի հանցանքները»,- նշված է բանաձևում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Նույնաբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, Նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը: Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային կոչ անել ճանաչել պատմական փաստերը:

Մարտի 18-ին ԱՄՆ օրենսդիրները ԱՄՆ Կոնգերսում բանաձև ներկայացվեց Հայոց ցեղասպանության մասին: «Ճշմարտության և արդարության մասին» բանաձևը ստացել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամների աջակցությունը:

Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---