Համաքաղաքային շաբաթօրյակ. 50 սոսի Երևանին Կոնվերս բանկի աշխատակիցների կողմից14 ապրիլի 2015 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Կոնվերս բանկի աշխատողներն ապրիլի 11-ին մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին: Օղակաձև զբոսայգու՝ Ալեք Մանուկյան փողոցի հատվածում բանկի աշխատակիցները տնկել են ավելի քան 50 սոսի: Ծառատունկին մասնակցել են ինչպես Կոնվերս բանկի աշխատակիցները, այնպես էլ Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Արա Սադոյանը և Բանկի բարեկամ, դերասան և ռեժիսոր Միքայել Պողոսյանը: «Երևանն առհասարակ սովոր է գեղեցիկ լինելուն, իսկ գեղեցկությունն առաջին հերթին կանաչապատումն է: Եվ եթե շատերը հեռանում են, մենք լրացնում ենք ծառերով: Միշտ պայքարել ենք, որ մեր քաղաքը պահպանի իր ավանդույթներն ու գեղեցկությունը: Դա ամեն մեկիս պարտքն է: Ինձ թվում է՝ բոլորիս համար շատ կարևոր օր է այսօր, երբ քո շնորհիվ քաղաքում մի ծառ ավելանում է»,- ասել է Միքայել Պողոսյանը: Կոնվերս բանկը, լինելով Հայաստանի ամենահին բանկերից, իր գործունեության ընթացքում մշտապես մասնակցել է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բարելավմանն ուղղված ծրագրերին, իսկ 2014-ին որդեգրել է նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղին՝ նպաստելով թղթի սպառման նվազեցմանն ու կանաչ տարածքների պահպանմանը: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել ԱՄՆ Կոնգրեսում լսումներ կանցկացվեն Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով Հանրությունը և լրատվամիջոցները կարող են անձամբ ներկա գտնվել կամ հետևել լսումներն ուղիղ հեռարձակմամբ |