Պետդեպը չի խիզախում արտաբերել «ցեղասպանություն» բառը, թեև դատապարտում է այն![]() 15 ապրիլի 2015 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է 20-րդ դարի սկզբում հայերի զանգվածային ոչնչացումն Օսմանյան կայսրությունում, թեև կրկին այն ցեղասպանություն չի անվանել: «ԱՄՆ նախագահը և վարչակազմի մյուս բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս են որպես պատմական փաստ ճանաչել 1,5 մլն հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրության վերջին շրջանում և նշել են, որ դրա լիարժեք հաստատումը բխում է բոլորի շահերից, ներառյալ Թուրքիան, Հայաստանն ու ԱՄՆ-ն»,-ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, երբ լրագրողները խնդրել են նրան մեկնաբանել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունն այն մասին, որ դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Միևնույն ժամանակ Հարֆը կրկին չի արտաբերել «ցեղասպանություն» բառը: Իսկ երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել կաթոլիկ եկեղեցու հովվապետի խոսքերը, նա ասել է. «Այսքանը, ավելին չեմ ասի», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը: Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով: Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |