Իրանը 1 տարում մոտ 400 մլն խ/մ գազ է արտահանել Հայաստան![]() 15 ապրիլի 2015 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Իրանի գազի արտահանման կազմակերպության 8-րդ ենթակայանի տնօրեն Յադոլլահ Բայբուրդին, ամփոփելով նախորդ տարվա ընթացքում (2014թ. մարտից 2015թ. մարտը) գազի արտահանման ծավալները, տեղեկացրել է, որ Իրանը նախորդ տարվա ընթացքում 382 մլն. խմ. գազ է արտահանել Հայաստան: Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ նշված ժամանակահատվածում Իրանը համապատասխանաբար 9 միլիարդ 19 մլն. խմ. գազ արտահանել է Թուրքիա, իսկ 294 մլն. խմ.՝ Ադրբեջան, իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը հղումով գրում է Panorama.am-ը: ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին, օրերս «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանման հավանականությանը, Իրանի դեսպանը մասնավորապես նշել է. «Իրանն աշխարհում ունի գազի ամենամեծ պաշարները. Բնական է, որ Իրանն իր գազն արտահանելու համար պետք է փնտրի նոր շուկաներ: Իրանական գազը Եվրոպա արտահանելու վերաբերյալ դեռևս խոսակցություն չի եղել, սակայն եթե նման քննարկումներ լինեն, ապա որպես կարճ, ապահով և տնտեսապես ձեռնտու ուղություն կարող է քննարկվել նաև Հայաստանի տարբերակը»: Այն հարցին, թե գազի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը կարո՞ղ է խոչընդոտել հայ-իրանական էներգետիկ նախագծերին, դեսպան Ռեիսին պատասխանել է. «Իրանի և Հայաստանի միջև կնքվել է պայմանագիր 20 տարի ժամկետով. Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագիրը՝ Հայաստանի և Իրանի միջև կնքված պայմանագիրը փոփոխության չի ենթարկվում, այն պահպանվում է»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |