Hürriyet. Թուրքիայի վարչապետի հայազգի գլխավոր խորհրդականն ազատվել է պաշտոնից![]() 16 ապրիլի 2015 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետի հայազգի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանն ազատվել է պաշտոնից: Պաշտոնական հիմնավորմամբ Մահչուփյանի ազատման պատճառը տարիքային սահմանափակումն է, իսկ ազատվել էր դեռ մարտի 9-ին: «Ես հիմա արտերկրում եմ և շարունակում եմ վարչապետի խորհրդական լինել, միայն թե դրա համար այլևս չեն վճարում ինձ»,- ասել է Մահչուփյանը, Hürriyet Daily News-ին հղումով գրում է Today’s Zaman-ը: Թուրքական լրատվամիջոցները վերջին օրերին քննադատում էին վարչապետի գլխավոր խորհրդականին, որ քանի դեռ Թուրքիայի կառավարությունը զբաղված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի արած հայտարարությանը խստապես արձագանքելով՝ նա հայտարարում է, որ 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անհնար է չանվանել ցեղասպանություն.«Եթե Բոսնիայում ու Աֆրիկայում տեղի ունեցածն ընդունվում է որպես ցեղասպանություն, ապա 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անհնար է չանվանել ցեղասպանություն: Հռոմի պապի հայտարարությամբ Վատիկանը ձերբազատվեց 100-ամյա հոգեբանական բեռից: Վատիկանն իսկապես կարող էր վաղուց արած լինել դա, սակայն չէր արել: Պետք չէ Վատիկանի արած հայտարարությունում փնտրել քաղաքական կողմ: Թե՛ հայերի, թե՛ ոչ հայերի համար «ցեղասպանություն» բառեզրն արդեն քաղաքական լինելուց ավելի շատ ձեռք է բերել հոգեբանական իմաստ: Կարևոր է փաստելը, թե ինչ է տեղի ունեցել: Կարևոր է առերեսվել կատարվածին և միասին ապագա կերտել՝ այդ ամենից դասեր քաղելով»: Մահչուպյանին վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակել էր Ահմեդ Դավութօղլուն՝ 2014-ի հոկտեմբերին՝ Թուրքիայում նախագահական ընտրությունններում Էրդողանի հաղթանակից և նոր կառավարություն ձևավորելուց հետո: Մահչուպյանն այս պաշտոնում նշանակված առաջին հայն է: Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով: Դավութօղլուն նույնիսկ հայտարարել է, թե Հռոմի պապը միացել է Թուրքիայի և ԱԶԿ-ի դեմ «չարիքի առանցքին»: Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |