Հայուհին` Time-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում. Առաջինը Քանյե Ուեսթն է![]() 17 ապրիլի 2015 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Time հանդեսի ավանդական 100 ամենաազդեցիկ մարդկանց այս տարվա ցուցակում է նաև կանադահայ բլոգեր և հրապարակախոս Անիտա Սարգսյանը: Սարգսյանը հայտնի էր դարձել 2012-ին, երբ 150.000 դոլարի դրամահավաք էր կազմակերպել` տեսախաղերում կանանց ներկայացվածությունը հանրային քննարկման առարկա դարձնելու համար, հայտնում է Tert.am-ը: Դրանից հետո նա դարձել էր նաև սպառնալիքների թիրախ. Սարգսյանին սպառնացել էին բռնաբարել, սպանել, իսկ Wikipedia-ում նրա էջը պոռնոգրաֆիկ վանդալիզմի թիրախ էր դարձել: Չնայած այս ամենին, արձանագրում է Time-ը իր անդրադարձում, Անիտան տեղի չի տվել. նա շարունակում է խոսել տեսախաղերում և մեդիայում կնոջ դերի մասին: Աղբյուրը նրան թվային դարի ֆեմինիզմի առաջամարտիկ է անվանում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Time հեղինակավոր հանդեսը հրապարակել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որը այս անգամ գլխավորում է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը: Այլ հանրահայտ անձանցից 100 ամենաազդեցիկների ցուցակում են դերասան Բրեդլի Քուփերը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, դերասանուհիներ Ռիզ Ուիզերսփունը, Ջուլիան Մուրը, Էմմա Ուոթսոնը և այլոք: Քիմի կտրվածքով հանդեսի հոդվածագիրը գրում է, որ նա էկզոտիկ գեղեցկություն ունի, արտացոլում է վճռականություն, սեքսուալություն, եռանդ ու երջանկություն, իսկ իր հարազատների հետ կարողացել է ընդլայնել բուն ընտանիք հասկացությունը: Քիմ Քարդաշյանը նաև «մեդիաֆենոմեն» է անվանվում: Նշենք, որ ցուցակի «առաջնորդներ» խմբում ընդգրկված է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պարբերականը նրան անվանում է «երկաթե մարդ» և նշում, որ «Պուտինն այդ տեղը գրավում է Արևմուտքին դիմակայելու շնորհիվ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |