Կրեմլ. Պուտինն ու Օլանդը կարող են հանդիպել Երևանում` ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում![]() 17 ապրիլի 2015 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Կրեմլում չեն բացառում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում կարող է հանդիպում ունենալ իր ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ: «Պուտինն ու Օլանդը նույն օրերին կլինեն Երևանում, ուստի չի բացառվում նրանց շփումը հայկական կողմի նախապատրաստած ծրագրի շրջանակում»,-ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ապրիլի 9-ին Պեսկովը հայտնեց, որ ապրիլի 24-ի Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ՌԴ նախագահի մասնակցության հարցը քննարկվում է: Նույն օրը Թուրքիայում տեղի կունենան Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ: «ՌԴ-ն ներկայացված կլինի բարձր մակարդակով» ասել է Պեսկովը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիա կմեկնի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը ապրիլի 15-ին հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահը Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում: «Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին կմեկնի Երևան` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասել է նա: Photo: Ria.ru ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |