The Wall Street Journal. Օբաման այս տարի էլ չի կատարի խոստումը18 ապրիլի 2015 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան The Wall Street Journal պարբերականում հոդվածագիր Բայրոն Թաուն գրում է, որ թեև այս տարի ԱՄՆ-ն առավել ուժեղ ճնշումների տակ է, սակայն նախագահ Բարաք Օբաման կրկին չի կատարելու իր խոստումը, քանի որ Սպիտակ տունը «Ցեղասպանություն» եզրույթն ասելու ոչ մի նշան չի տվել: «Սպիտակ տունն ազդակ է տվել, որ նախագահ Բարաք Օբաման չի ասելու «Ցեղասպանություն» բառը` Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի կոտորածը բնութագրելու համար` շարունակելով չկատարել երկար ժամանակ տված խոստումը: Օբաման որպես նախագահի թեկնածու 2008 թվականին գործածել է «Ցեղասպանություն» բառը` ասելով, որ «Հայոց ցեղասպանությունը ոչ թե պարզապես պնդում, կարծիք ու տեսակետ է, այլ պատմական հստակ փաստ՝ ամրապնդված վիթխարի քանակությամբ պատմական ապացույցներով»: Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ: Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: Բացի այդ, նա խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն պաշտոնը ստանձնելուց հետո Թուրքիայի հետ ռազմավարական դաշնակցության աշխարհաքաղաքական մտահոգությունները Օբամայի վարչակազմին ստիպեցին հետ կանգնել 2008 թվականին տված խոստումից: Թուրքիան` որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առանցքային դաշնակից, ընդդիմացել է օրենսդրական ջանքերին՝ որոշել թե արդյոք սպանություններն իրոք ցեղասպանություն էին, հայտնում է Panorama.am-ը: Սպիտակ տունն, այս տարի, երբ նշվում է կոտորածների 100-րդ տարելիցը, առավել ուժեղ ճնշումների տակ է, թեև մամուլի խոսնակ Ջոշ Էրնստն ասել է, որ ցեղասպանություն տերմինից խուսափելու քաղաքականության փոփոխություն չկա: Սպիտակ տունն այս տարի եզրույթն օգտագործելու կապակցությամբ ճնշումների է ենթարկվում, բայց Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ «ցեղասպանություն» եզրույթից խուսափելու քաղաքականության մեջ փոփոխություն չկա: «Նախագահը և վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս որպես պատմական փաստ են ճանաչել այն, որ 1,5 միլիոն հայ է սպանվել կամ մահվան երթի ուղարկվել Օսմանյան կայսրության վերջին օրերին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը և հավելել, - «Մենք ընդգծել ենք նաև, որ սգում ենք այս մահերի համար և որ փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչումը բխում է բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Հայաստանի և Միացյալ Նահանգների շահերից»: Այդուհանդերձ, Ջոշ Էրնեստը նշել է, որ եզրույթից խուսափելու վերաբերյալ ԱՄՆ-ի երկար տարիների դիրքորոշումը հավանաբար նույնը կմնա նաև այս անգամ։ Մարտի 18-ին ԱՄՆ օրենսդիրները Կոնգերսում բանաձև են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին՝ «Ճշմարտության և արդարության մասին»խորագհրով. այն ստացել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամի աջակցությունը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա: Ինչպես ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձևը ներկայացնելիս, ոչ մի կասկած չկա, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել: Ըստ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի, Հայոց ցեղասպանութան ժխտումը խարխլում է երկարատև խաղաղության ու անվտանգության հիմքերը՝ առավել հավանական դարձնելով ոճրագործությունները նաև ապագայում: Մինչդեռ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պայքարում է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար արդեն մոտ 40 տարի՝ 1975. թվականից ի վեր, երբ ներկայացվեց առաջին բանաձևը: «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանություն գործելու առաջին քայլն է»,-հիշեցրել է կոնգրեսականը: Բրեդ Շերմանն իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սենատոր լինելով, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես և գործող պետքարտուղար Ջոն Քերին: «Ժամանակն է. որ գործադիր ու օրենսդիր իշխանությունները նույն ուղղությամբ գործեն»,- ասել է նա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |