Արցախյան կուսակցությունն առաջին անգամ դարձել է եվրոպական կուսակցության ասոցացված անդամ

Արցախյան կուսակցությունն առաջին անգամ դարձել է եվրոպական կուսակցության ասոցացված անդամ

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Արցախի ժողովրդավարական կուսակցությունը դարձել է Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ: Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացրել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«ԼՂՀ քաղաքական կյանքում առաջին անգամ է, որ զուտ արցախյան կուսակցությունն անդամակցում է եվրոպական կուսակցական ընտանիքին: Այս առումով, համոզված եմ, լայն հնարավորություններ են ստեղծվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և միջազգային գործընթացներին ինտեգրվելու համատեքստում»,-ասվում է նրա գրառման մեջ:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) քաղաքական կուսակցություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Հիմնադրվել է 2005թվականի հունվարի 30-ին: Մինչ այդ, 2000-2005 թթ. գործել է որպես «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն: Կուսակցության նախագահը`Աշոտ Ղուլյանը, միաժամանակ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահն է: 2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺԿ-ն ստացել է ընտրողների մեծամասնության քվեն և Ազգային ժողովում ձևավորել «Ժողովրդավարություն» խմբակցությունը: 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում վերաձևավորել է խմբակցությունը և ունի 10 անդամ։

Չուշացավ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը: Այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, թե Եվրոպական ազատ դաշինքը, հարաբերություններ հաստատելով արցախյան կուսակցության հետ, «հակասում է իր իսկ սկզբունքներին»: Նա նաև հորդորել է եվրոպական կուսակցությանը հրաժարվել իր որոշումից, հայտնել է ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---