Լատվիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն պետք է նոր բանակցություններ սկսի Հայաստանի հետ![]() 21 ապրիլի 2015 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը Լյուքսեմբուրգում մասնակցել է Արևելայն գործընկերության երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությանը, որտեղ քննարկվել է Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովն ու Ռիգայի հռչակագրի շրջանակները: «Ռիգայի գագաթնաժողովը բարդ աշխարհաքաղաքական պայմաններում է անցնելու, ուստի Եվրամիությունը պետք է հզոր ազդակ ուղարկի, որ Արևելյան գործընկերության ծրագիրը երկարաժամկետ ռազմավարություն ունի և շարունակում է զարգանալ: Բացի այդ, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների բարձր մակարդակի քաղաքական ներկայությունը Ռիգայում կհաստատի Արևելյան գործընկերությունն ամրապնդելու մտադրությունը` այդ հարցն առաջնային համարելով ԵՄ արտաքին հարաբերությունների օրակարգում»,-ասել է Ռինկևիչսը: Նա վստահություն է հայտնել, որ Ռիգայի գագաթնաժողովը պետք է հստակ տեսլական ներկայացնի Արևելյան գործընկերության քաղաքականության զարգացման վերաբերյալ, որն ուղղված է երկկողմ հարաբերությունների ստեղծմանը և բազմակողմ գործակցության զարգացմանը: «Արևելյան գործընկերության առանցքային բառը տարբերակումն է, որը մեկ անգամ ևս հաստատում է Արևելյան գործընկերության համապարփակ բնույթը և միաժամանակ շարունակում է զարգացնել անհատական հարաբերությունները բոլոր գործընկեր պետությունների հետ: Եվրամիությանը հարկ կլինի հաստատել գործակցությունը գործընկերների հետ, որոնք չեն ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը: Հարկավոր է Ադրբեջանի հետ պայմանավորվել գործունեության ոլորտների ու իրավական կարգավորման մասին, ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բելառուսի հետ, հայտարարել Հայաստանի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասին»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ ասոցացման մասին համաձայնագրերն Արևելյան գործընկերության միջուկն են կազմում: «Հուսով ենք, որ մինչ Ռիգայի գագաթնաժողովի մեկնարկը, ասոցացման համաձայնագրերը կվավերացվեն ԵՄ երկրների մեծ մասում: Հավասարապես կարևոր է, որ գործընկեր պետությունների հասարակությունները դրական ուղերձ ստանան, ուստի Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում պետք է ներառվեն Արևելյան գործընկերության բոլոր երկրների առաջարկները»,-ասել է Ռինկևիչսը: Ռինկևիչսը նշել է, որ պետք է շատ ավելի զարգացնել ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերությունները, օրինակ, հզորացնել գործակցությունը էներգետիկայի, առևտրի, թվային տնտեսության ու շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում: Այդպիսով, դա կնպաստի ԵՄ և գործընկեր երկրների միջև տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդմանը: «Ռիգայի գագաթնաժողովի նպատակները հավակնոտ են, սակայն Ռիգայի հռչակագրի լեզուն ու ջանքերը պետք է իրական ու գործնական լինեն»,-ասաց վերջում Ռինկևիչսը, հայտնում է «Ազերթաջը»: Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի գծով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, անդրադառնալով ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» մարտի 25-ին հրապարակված զեկույցին, հայտարարել է, որ զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք խնդիրներ, որ առկա են երկրում: Անդրադառնալով զեկույցում արծարծված հարցերին՝ նա նշել է, որ քննարկումը վերաբերում էր ոչ թե զուտ քաղաքական, կամ տնտեսական հարցերին, այլ շոշափում էր հարցերի ողջ սպեկտրը ԵՄ գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված ոլորտներին: Մասնավորապես, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ: Հայաստանին վերաբերվող բաժնում ներկայացված են 2014-ին բարեփոխումների իրականացման ջանքերն ու հիմնական զարգացումները, ինչպես նաև առաջարկներ կան հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, ասել է Դիդենկոն՝ նշելով, որ ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Չնայած, որ Հայաստանը չի ստորագրել ԵՄ հետ որևէ փաստաթուղթ Առևտրի ազատ գոտու ստեղծման մասին, կողմերը շարունակել են քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունները քաղաքական և տնտեսական հարթակներում, որոնք չեն խախտում միջազգային պայմանավորվածությունները: «Մարտի սկզբին հետագա գոծակցության շրջանակների ուրվագծման աշխատանքներն ավարտվեցին: Եվրահանձնաժողովը պետք է մանդատ տրամադրի ԵՄ անդամ երկրներին Հայաստանի հետ բանակցելու համար: Հուսով ենք, որ բանակցությունների արդյունքները կարտացոլվեն Ռիգայի գագաթնաժողովի փաստաթղթում»,-ասել է Դիդենկոն: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: 2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: Photo: Delfi.lt ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |