Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին արժանացել է եվրոպական մշակութային ժառանգության մրցանակին![]() 23 ապրիլի 2015 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ - արևելքում գտնվող հայկական եկեղեցին արժանացել է ԵՄ-ի Մշակութային ժառանգության մրցանակին: Այս մասին հայտնում է Hurriyet-ը: Խոսքը Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու մասին է, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցին: Հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Օսլոյում՝ հունիսի 11-ին, գրում է Tert.am-ը: Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այիքն ասել է, որ այդ եկեղեցին պետք է հռչակվի աշխարհով մեկ: Նա ավելացրել է նաև, որ 6 տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ եկեղեցու վերականգնումը հնարավոր է: Նա նշել է, որ հիմնականում սփյուռքահայերի այցելությունների շնորհիվ եկեղեցին խրախուսել է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացումը: Եկեղեցին կառուցվել է 1376-ին, վերականգնվել 2011-ին: 2014-ին Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում երկու անգամ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ պատարագ է մատուցվել։ Աշխարհի տարբեր երկրներից հայերը հավաքվել էին եկեղեցու բակում, իսկ Հայաստանից եկած «Մարգարիտ» պարախումբը ազգային երգ ու պար է ներկայացրել։ Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին վերականգնվել է 2011 թվականին: Սա Թուրքիայում Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչից հետո վերականգնված երկրորդ հայկական եկեղեցին է: Այդ նպատակով Ստամբուլում բնակվող ծնունդով Դիարբեքիրից հայերը ստեղծել էին Սբ Կիրակոս հիմնադրամը: Եկեղեցու վերականգնման համար ծախսվել է 2,5 մլն դոլար: Այդ գումարի 70 տոկոսը հավաքել էր հայկական հիմնադրամը, մյուս մասը հատկացրել Դիարբեքիրի քաղաքապետարանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |