Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին արժանացել է եվրոպական մշակութային ժառանգության մրցանակին

Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին արժանացել է եվրոպական մշակութային ժառանգության մրցանակին

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ - արևելքում գտնվող հայկական եկեղեցին արժանացել է ԵՄ-ի Մշակութային ժառանգության մրցանակին: Այս մասին հայտնում է Hurriyet-ը: Խոսքը Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու մասին է, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցին: Հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Օսլոյում՝ հունիսի 11-ին, գրում է Tert.am-ը:

Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այիքն ասել է, որ այդ եկեղեցին պետք է հռչակվի աշխարհով մեկ: Նա ավելացրել է նաև, որ 6 տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ եկեղեցու վերականգնումը հնարավոր է: Նա նշել է, որ հիմնականում սփյուռքահայերի այցելությունների շնորհիվ եկեղեցին խրախուսել է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացումը: Եկեղեցին կառուցվել է 1376-ին, վերականգնվել 2011-ին:

2014-ին Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում երկու անգամ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ պատարագ է մատուցվել։ Աշխարհի տարբեր երկրներից հայերը հավաքվել էին եկեղեցու բակում, իսկ Հայաստանից եկած «Մարգարիտ» պարախումբը ազգային երգ ու պար է ներկայացրել։

Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին վերականգնվել է 2011 թվականին: Սա Թուրքիայում Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչից հետո վերականգնված երկրորդ հայկական եկեղեցին է: Այդ նպատակով Ստամբուլում բնակվող ծնունդով Դիարբեքիրից հայերը ստեղծել էին Սբ Կիրակոս հիմնադրամը: Եկեղեցու վերականգնման համար ծախսվել է 2,5 մլն դոլար: Այդ գումարի 70 տոկոսը հավաքել էր հայկական հիմնադրամը, մյուս մասը հատկացրել Դիարբեքիրի քաղաքապետարանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---