Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարն ապրիլի 24-ն Ստամբուլում կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը![]() 23 ապրիլի 2015 - 22:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրն ապրիլի 24-ին Ստամբուլի հայ առաքելական եկեղեցում կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն: «Ապրիլի 24-ին Ստամբուլի Սբ Մարիամ եկեղեցում 1915-ի իրադարձությունների 100-րդ տարելիցի առթիվ ոգեկոչման արարողություն կլինի: Նման միջոցառման առաջին անգամ Թուրքիայի կառավարությունից պաշտոնական պատվիրակություն կմասնակցի», - նշված է թուրքական նախարարության տարածած հայտարարության մեջ: Ավելի վաղը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնարովոր է համարել հաշտեցումը Թուրքիայի հետ, եթե վերջինս ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Եթե դա արվի անկեղծ, ապա կարճ ժամանակում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները` կբարձրանան նոր` ավելի բարձր աստիճանի»,-ասել է նա: Սարգսյանը նշել է. «Ես` որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, երկու անգամ փորձել եմ գնալ այդ ճանապարհով: Նախորդ երկու նախագահները ևս փորձում էին գնալ այդ ճանապարհով: Առաջինն այն էր, երբ մենք հանդես եկանք ցանկությամբ` առանց որևէ նախապայմանների ունենանք հարաբերություններ, այնուհետև քննարկել կողմերի համար վիճելի հարցերը: Երկրորդ այդպիսի փորձը 100-րդ տարելիցի նախօրեին էր, երբ ես մի քանի ամիս առաջ նամակ հղեցի Թուրքիայի նախագահին, և այդ նամակը արտաքին գործերի նախարարը հանձնեց համապատասխան թուրք պաշտոնյաներին: Նամակում ես հրավիրում էի Թուրքիայի նախագահին` մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին և համատեղ ցավակցելու, համատեղ հիշելու զոհերի հիշատակը: Բայց թուրքական իշխանությունները այլ որոշում կայացրեցին և որոշեցին ապրիլի 24-ին` այն օրը, երբ նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում, անցկացնել Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություն»: Մեզ համար թուրքական կողմի այդ արձագանքներն անսպասելի չէին, որովհետև մենք մշտապես ականատես ենք լինում նրանց ժխտողականությանը: Ամեն անգամ նրանք թարմացնում են ժխտողականության իրենց գործիքակազմը: Ինչ վերաբերում է Հռոմի պապի հայտարարությանը, ապա ես այն համարում եմ էական և տեղին: Ես հավատում եմ, որ մարդկության դեմ հանցագործություններից զերծ աշխարհի կարող ենք հասնել միայն ուժեղ մարդկանց առաջնորդությամբ: Նորին Սրբությունը մեծ առաջնորդ է` արդարացի և ճշմարտախոս»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |