Բողոքի ցույց Բաղդադում Թուրքիայի դեսպանատան մոտ. Ընդդեմ ժխտողականության![]() 25 ապրիլի 2015 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ի նշան Թուրքիայի ժխտողական քաղաքականության` Բաղդադի հայությունը բողոքի քայլերթով շարժվել է դեպի թուրքական դեսպանատուն: Այս մասին տեղեկանում ենք Իրաքի հայոց թեմի ֆեյսբուքյան էջից: Ավելի քան 500 հայեր Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյանի առաջնորդությամբ, ազգային կենտրոնական վարչության ներկայացուցիչների, քահանա հայրերի ուղեկցությամբ բողոքի քայլերթ են իրականացրել դեպի Թուրքիայի դեսպանատուն, հայտնում է Panorama.am-ը: Իրաքի հայ համայնքի հետ միասին բողոքի քայլերթին մասնակցել են նաև Իրաքի տեխնոլոգիաների և գիտությունների նախարար Ֆարիս Յուսոֆը, Իրաքի խորհրդարանի քրիստոնյա պատգամավոր յուսիֆ Սալեբան, Բասրա նահանգի նահանգապետարանի քրիստոնյա համայնքի ներկայացուցիչ Նովաք Պետրոսյանը և այլք: Թուրքական դեսպանատան մոտ հասնելով` Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանը ընթերցել է` թուրքական իշխանություններին ուղղված իրաքահայության բողոքագիրը, որն այնուհետև փակցվել է դեսպանատան պատերին: Իրաքահայության բողոքագիրը տրամադրվել է նաև տեղական կրատվամիջոցներին, որոնք էլ իրենց հերթին լայնորեն լուսաբանել են թեման: Նշվում է, որ Իրաքի հայ համայնքի պատմության մեջ նման զանգվածային միջոցառում առաջին անգամ է տեղի ունենում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |