The Christian Science Monitor. Օբաման ընտրել է ՆԱՏՕ-ի գործընկերոջ և 3 մլն բնակչությամբ երկրի միջև

The Christian Science Monitor. Օբաման ընտրել է ՆԱՏՕ-ի գործընկերոջ և 3 մլն բնակչությամբ երկրի միջև

PanARMENIAN.Net - The Christian Science Monitor-ը հրապարակել է լրագրող Լինդա Ֆելդմանի հոդվածը, որում հեղինակը վերլուծում է Օբամայի անկարողությունը հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» անվանելու հարցում, սակայն միաժամանակ նշում է, որ որոշ ազդանշանների համաձայն ԱՄՆ նախագահը փաստացի ցեղասպանություն է համարում հայերի կոտորածը, գրում է ArmenianGenocide100.org-ը:

«2008 թվականին որպես նախագահի թեկնածու, Բարաք Օբաման խոստացել էր, ընտրվելու դեպքում, թուրքերի ձեռքով 1915-ին սկսված հայերի զանգվածային սպանություններին անդրադառնալ որպես ցեղասպանության: Սակայն 100-րդ տարելիցին նախագահ Օբաման կրկին խոսափել է այդ բառից: Ապրիլի 23-ի երեկոյան իր հայտարարության մեջ նա անդրադարձավ ցեղասպանությանը որպես «20-րդ դարի առաջին զանգվածային ոճրագործություն», գրել է պարբերականն ու մեջբերել հատված Օբամայի ուղերձից. «Սկսած 1915 թվականից՝ Օսմանյան կայսրության հայերին տեղահանում, կոտորում և աքսորում էին: Պատմական հայրենիքում ջնջվել էր նրանց մշակույթն ու ժառանգությունը: Սոսկալի բռնության պայմաններում զոհվել էր 1.5 մլն հայ»:

Օբամայի զսպվածության պատճառը Թուրքիան է և նրա խաղացած դերը որպես ՆԱՏՕ-ի և Մերձավոր Արևելքի հիմնական դաշնակից: 3 մլն բնակչությամբ կովկասյան երկիր Հայաստանը աշխարհաքաղաքական նշանակալի դեր չի խաղում, համեմատել է պարբերականը և նշել, որ Թուրքիան կտրականապես դեպ է այդ սպանություններին «ցեղասպանություն» կոչելուն՝ խոստանալով մշատական դիվանագիտական վնաս բոլոր այն պետություններին, որոնք կվարվեն հակառակ կերպ: Թուրքական կառավարությունն ընդունում է, որ պատերազմի ժամանակ քրիստոնյա հայեր են մահացել, սակայն հավելում է, որ սպանվել են նաև շատ մահմեդական թուրքեր:

Իր հայտարարության մեջ Օբաման, թվում էր՝ ազդանշան է տալիս, որ հայկական սպանդն իրականում որպես ցեղասպանություն է դիտարկում՝ առանց այդ բառը կիրառելու, նկատում է պարբերականը և հիմնավորում՝ մեջբերելով ԱՄՆ նախագահի խոսքից. «Ես բազմիցս արտահայտել եմ սեփական կարծիքը 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել»:

Օբաման նաև ողջունել է «Ֆրանցիսկոս Պապի, թուրք և հայ պատմաբանների և բազում այն մարդկանց դիտարկումների արտահայտությունները, որոնք փորձում են լույս սփռել պատմության այս մութ էջերին», - գրում է The Christian Science Monitor-ը և հավելում, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ֆրասիան, Ավստրիան և Ռուսաստանը, այդ ոճրագործությունը «ցեղասպանություն» են անվանում:

Պարբերականն անդրադարձել է ամերիկահայ համայնքի արձագանքին նշելով, որ այն արդեն արտահայտել էր իր դժգոհությունը նախագահի հայտարարության կապակցությամբ մեջբերելով հատված ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը համակարգող հանձնախումբի հայտարարությունից և ընդգծելով, որ այն հովանի է ավելի քան 20 ամերիկահայ խմբի «Մենք խորապես հիասթափված ենք, որ նախագահ Օբաման որոշել էր դրժել իր խոստումը և առանձնացել էր համաշխարհային հանրությունից Հայոց ցեղասպանության այս 100-րդ տարելիցին ճշմարտության մասին խոսելիս»: Հանձնախումբը մեղադրել է նաև նախագահին՝ մեկ անգամ ևս «քաղաքական նպատակահարմարությունը նախընտրելու համար:

Օբամայի դիրքորոշումը ավելի քան նշանակալի է՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Սամանթա Փաուերը հեղինակ է Ցեղասպանության մասին աշխատության: 2003-ին նա արժանացել է Պուլիցտերյան մրցանակի իր «Խնդիրը՝ դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարը» գրքի համար»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---