Թոմաս դե Վաալ. Հայոց ցեղասպանությունը Արարատ լեռան պես հնարավոր չէ թաքցնել կամ անտեսել![]() 2 մայիսի 2015 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը գտնվում «կայուն անկայունության» փուլում, երբ խաղաղության հասնելու հնարավորությունը շատ փոքր է այսօր, փոխարենը տարեցտարի ավելանում է պատերազմի վերսկսման հավանականությունը: Այս մասին reddit.com կայքի առցանց հարցազրույցում նշել է Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահամանին աճող լարվածությանը, հայտնում է Panorama.am-ը: «Երբ այցելում եք Հայաստան անհնար է չնկատել Արարատը լեռը, որը իր տեսքով գրավում է հորիզոնը: Ամպամած կամ մշուշոտ օրերին այն կրկին տեսանելի է և իր տեղում: Ես հասկացել եմ, որ Հայոց ցեղասպանությունը նման է Արարատ լեռանը, ոչ մի կերպ հնարավոր չէ եղելությունը թաքցնել կամ անտեսել»,- խոսելով Հայոց ցեղասպանության մասին ընդգծել է Դե Վաալը: Փորձագետի խոսքով՝ Թուրքիան Հայաստանին չի ընդունում որպես սպառնալիք կամ թշնամի և նրա ռազմավարական շահերի մեջ չի մտել Ղարաբաղյան համակարտության մեջ ներքաշվելը: Թուրքիան միշտ խնդիր է ունեցել մասնակից լինել հարավկովկասյան գործընթացներին՝ մի ձեռքով Ադրբեջանի համար ռազմական խորհրդատուի դերում լինելով, Հայաստանին ցորեն մատակարարել և այդ ընթացքում պահել կայուն հարաբերություններ Ռուսաստանի հետ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներից հետո հայ - թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարին նվիրված Վաշինգտոնի Քարնեգի հաստատության գրասենյակում անցած քննարկումների ընթացքսում, Դե Վաալը վստահություն հայտնեց, որ Օբամայի հայտարարությունն իր բնույթով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ առանց ցեղասպանություն բառն օգտագործելու: «Միանշանակ, դա մի մարդու հայտարարություն է, ով անձամբ հաստատ հավատում է, որ Հայոց ցեղասպանությունն իրոք տեղի է ունեցել, ու ով ցանկանում է օգտագործել այդ բառը, սակայն որը քաղաքական պատճառով որոշել է դա չանել», - շեշտեց դը Վաալը: Ավելի վաղ Թոմաս դե Վաալը խորհուրդ տվեց ուշադիր հետևել Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնցից, իր խոսքով, որոշ չափով կախված կլինի նաև հայ - թուրքական հաշտության ապագան: Մասնավորապես, եթե ընտրություններին մասնակցող քրդական կուսակցությանը հաջողվի հաղթահարել 10 տոկոսի շեմը, այդ կուսակցությունը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: «Թուրքիայի քուրդ համայնքը Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը դեռևս չի օգտագործում, սակայն լուրջ առաջընթաց է ապրել այդ հարցում և ներողություն է խնդրում հայերից 1915-ին գործածի համար», - նշեց Թոմ դը Վաալը: Տարեվերջին քրդամետ կուսակցության ներկայացուցիչը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի, 1980-ի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո զանգվածային կախաղանների, ինչպես նաև պետական տեռորի հետևանքով մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների համար: Առաջարկվող բանաձևը նաև պահանջում է, որ Թուրքիայի նախագահն այցելի զանգվածային կոտորածների վայրերից մեկը, հրապարակավ կրկնի ներողությունը և ապրիլի 24-ը հայտարարի պաշտոնական սգո օր: Մեկ տարվա ընթացքում Խորհրդարանը պետք է ձևավորի Ճշմարտության հանձնաժողով և հրապարակի այս ոճրագործությունների վերաբերյալ պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, բարոյական և նյութական փոխհատուցում պետք է տրամադրվի զոհերի ժառանգներին: Ինչպես և սպասվում էր, առաջարկը մերժվեց:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |