17  03.05.15 - Արցախի Ազգային ժողովի ընտրությունները

Միջազգային դիտորդներ. ԼՂՀ ԱԺ ընտրություններն «իրոք ժողովրդավարական» են

Միջազգային դիտորդներ. ԼՂՀ ԱԺ ընտրություններն «իրոք ժողովրդավարական» են

PanARMENIAN.Net - ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած եվրոպացի դիտորդները բնութադրգել են դրանք որպես միջազգային նորմերին համապատասխանող:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներր մայիսի 3-ին խորհրդարանի նոր կազմ ընտրեցին: ԼՂՀ Ազգային ժողովի 33 մանդատը վիճարկել են 7 կուսակցություն և 46 քաղաքացի: Խորհրդարանի մանդատներից 22-ը համամասնական են: Մասնակից կուսակցություններն են՝ «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ», Կոմունիստական կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները:

ԵԱՀԿ համանախագահները, ԵՄ-ն ու ԱՄՆ պետդեպը հայտարարեցին, որ չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում են, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները:

«Այն, որ խորհրդարանական ընտրությունները չեն ընդունվում Եվրամիության կամ մյուս միջազգային կառույցների կողմից, չխանգարեց ինձ որպես դիտորդ ժամանել Լեռնային Ղարաբաղ…այն փաստը, որ ես այսօր այստեղ եմ, առնվազն, վկայում է, որ ես անձամբ ճանաչում են ընտրությունները»,-մայիսի 3-ին լրագրողներին է ասել Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կգերադասեր ժողովրդավարական պետություն կառուցել առանց ճանաչման, քան ճանաչում` առանց ժողովրդավարության:

«Կարծում եմ, որ ԵՄ և ԱՄՆ հայտարարություններն իրավիճակի մի կողմն են միայն: Մյուս կողմից, համաշխարհային տերությունները նշում են ու արձագանքում են Լեռնային Ղարաբաղի ազատության ձգտմանը»,-ասել է լրագրողներին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական գործընթացների ու ավանդույթների զարգացման վառ օրինակ է, գրում է «Կովկասյան հանգույցը»:

«Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում անցան ժողովրդավարական պետության լավագույն ավանդույթներին համաձայն»,-ասել է լրագրողներին Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը: Նա ասել է, որ եղել է մի քանի ընտրատեղամասերում, իսկ ավելի ուշ ներկա է գտնվել ձայների հաշվարկին և խախտումներ կամ լարվածություն չի նկատել:

Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը լրագրողներին ասել է, որ տպավորված է ընտրություններով` «դրանք անվանելով «իրոք ժողովրդավարական»:

«Սակայն Լեռնային Ղարաբաղի ճանաչումը միայն ընտրություններով չի որոշվում, Լեռնային Ղարաբաղը չի կարող միայնակ միջազգային ճանաչման հասնել` հարկավոր են բազմաթիվ բանակցություններ, հատկապես Ադրբեջանի հետ»,-հայտարարել է գերմանացի պատգամավորը:

Ընտրատեղամասերի փակումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասաց, որ «չճանաչումը դեռ չի նշանակում, որ մենք հուսահատվում ենք և շեղվելու ենք մեր իսկ կողմից ընտրած ուղուց, այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, վճռականությունը, սկզբունքայնությունը ուղեկցել ու ուղեկցում է մեզ»:

Ընտրություններին մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նա նշել է, որ ԼՂՀ-ում անցկացվող ընտրությունները չճանաչելու մասին ԵՄ և ԱՄՆ հայտարարություններն արդեն «ավանդական են դարձել>:

«Սակային դրանից մեր ընտրությունները պակաս ժողովրդավարական կամ Ղարաբաղի ու ամբողջ տարածաշրջանի համար պակաս կարևոր չեն դառնում»,-ասել է Ղուկասյանը «Կովկասյան հանգույցի» թղթակցին:

Ղարաբաղի վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը դիտորդների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չեն անտեսում միջազգային հասարակությունը, սակայն ընտրություններն անցնում են «առաջին հերթին Ղարաբաղի ժողովրդի համար, ոչ թե միջազգային հանրության»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---