Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հրեական խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 6 մայիսի 2015 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հրեական խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն է ներկայացրել և կոչ արել Իսրայել պետությանը հետևել իր օրինակին: «Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հրեական խորհուրդը Երուսաղեմի հայկական համայնքի կողքին է: Մենք ճանաչում, հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում 100 տարի առաջ Թուրքիայում 1,5 մլն հայի կյանք խլած սարսափելի Ցեղասպանությանը: Այս Ցեղասպանությունը «մեկնաբանման» կարիք չունի, այն ապացուցված և անհերքելի փաստ է»- ասվում է հայտարարության տեքստում, Christian News Wire-ին հղումով գրում է ArmenianGenocide100.org-ը: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է ավելի քան 20 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: Վերջերս Ցեղասպանության սարսափների դեմ հրապարակավ խոսողներին ավելացել է նաև Ֆրանցիսկոս Պապը: «Մենք կոչ ենք անում Իսրայել պետությանը հայերի զանգվածային կոտորածը պաշտոնապես Ցեղասպանություն ճանաչել: Այս պատմական ողբերգության վրա աչք փակելը քաղաքական արդարացում չէ: Հրեաներն ունեն յուրահատուկ պատասխանատվություն հիշելու և ճանաչելու այս ողբերգությունը: 70 տարի առաջ մենք ապրել ենք նացիստական ցեղասպանություն, որը 6 մլն հրեայի կյանք է խլել: Նացիստերը ձեռնամուխ էին եղել Վերջնական լուծմանը, որովհետև գիտեին, որ աշխարհը ոչինչ չէր արել Հայոց ցեղասպանությունը կանխելու համար: Մենք և հայերը նույն ցավն ենք ապրել: Հրեաներս իրավունք չունենք պահանջելու աշխարհից հիշել մեր ազգի ցեղասպանությունը, եթե նույնքան անտարբեր և լուռ մնանք 1913-1915 թվականներին հայ ժողովրդի ապրած պատուհասի հանդեպ: Մենք պետք է սրտացավորեն ընդունենք մեր սուրբ «այլևս երբեք» խոստումը: Եթե մենք ցանկանում ենք կանխել ներկայի և ապագայի ցեղասպանությունները, լինեն դրանք մեր ազգի կամ այլ ազգերի հանդեպ, ապա պետք է զգոն լինենք՝ հիշելով և ճանաչելով անցյալի ցեղասպանությունները: Մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհը մոռանա դա»,- եզրափակում են հայտարարության տեքստի հեղինակները: Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին Իսրայելը ներկայացված էր պատվիրակությամբ, որի կազմում էին Հայաստանում Իսրայելի դեսպանն ու երկու խորհրդարանականներ: Նրանցից մեկը` ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» ընդդիմադիր կուսակցությունից ընտրված Քնեսեթի փոխնախագահ Նահման Շայը կոչ արեց իր հայրենակիցներն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Դա մեր տարրական պարտականությունն է: Մենք այլևս չպետք է տատանվենք»,-ասել է նա: Կարդացեք նաև՝ Jerusalem post. Ինչպե՞ս կարձագանքեր Իսրայելը, եթե Հոլոքոսթը չճանաչեին քաղաքական շահերից ելնելով ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |